Երկուշաբթի, 24 Նոյեմբերի 2014 18:59
ՀՀ ԿԲ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը 8.5%-ից բարձրացրել է մինչև 10.25%
ԱրմԻնֆո. ՀՀ ԿԲ-ն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը 8.5%-ից բարձրացրել է մինչև 10.25%: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, որոշումն ընդունվել է Կենտրոնական բանկի խորհուրդը, նոյեմբերի 24-ի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:
Ըստ վերջին տվյալների, ԿԲ Խորհրդի նոյեմբերի 11-ի որոշմամբ վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանվեց 6.75%, իսկ մինչև այդ ցուցանիշն այն իջեցվել էր օգոստոսի 12-ին, 7%-ից: Այդ պահին լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանվեց 8.25%, իսկ ներգրավված ավանդների տոկոսադրույքը` 5.25%: