Շաբաթ, 29 Նոյեմբերի 2014 16:06
Տնտեսագետ. Դրամը ոչ թե վիրահատության, այլ նուրբ թերապիայի կարիքն ունի
ԱրմԻնֆո. Կենտրոնական բանկը պետք է իրականացնել դրամի փոխարժեքի սահուն ճշգրտում: Այսօր կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք է արտահայտել տնտեսական գիտությունների դոկտոր, Հայկական պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսա-մաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը, մեկնաբանելով դոլարի նկատմամբ դրամի կտրուկ արժեզրկումը, որը տեղի ունեցավ նոյեմբերի 24-ին:
«ԿԲ-ն պետք է թույլ չտար դրամի կտրուկ արժեզրկումը դոլարի նկատմամբ, ինչն իսկապես պայթյունավտանգ է և կարող է առաջացնել ֆինանսական ցնցումներ, ինչպես նաև ստեղծել սպեկուլյացիոն խաղերի լայն հնարավորություններ, որը բացարձակապես անընդունելի է»,-նշել է նա:
Ըստ տնտեսագետի, արժույթի փոխարժեքի ճշգրտումն օգտակար, բայց երկարաժամկետ գործընթաց է, որը ԿԲ պետք է սկսեր դեռ երկու ամիս առաջ: «Գործընկեր երկրների արժույթների, տվյալ պարագայում ռուսական ռուբլու ամրապնդման պայմաններում ազգային արժույթի ճշգրտումը պետք է իրականացվեր նուրբ և սահուն, երկարաժամկետ հատվածում, այլ ոչ թե այդպես կտրուկ, մեկ օրում, և այս պարագայում հարկ չէր լինի ծախսել երկրի արտարժութայիյն պահուստների մեծ մասը»,-ընդգծել է Թավադյանը, միաժամանակ հիշեցնելով, որ վերջին 3 շաբաթներին ԿԲ իրականացրեց ընդհանուր հաշվով 60 մլն.դոլարի արժութային միջամտություն, մինչդեռ տարվա ընթացքում Մեգառեգուլյատորը վաճառել էր ընդամենը 200 մլն.դոլար և գնել` 50 մլն.դոլար, փաստորեն դրամի ամրապնդմանը ծախսելով 150 մլն.դոլար:
«Ընդհանուր առմամբ, դրամը ոչ թե վիրահատության, այլ նուրբ թերապիայի կարիքն ունի, որը հաճախ, միաժամանակ և բուժում է և վնասում»,-եզրափակել է փորձագետը:
Նշենք, որ ՀՀ Կենտրոական բանկի խորհրդի ադամ Արմենակ Դարբինյանը պաշտոնապես հայտարարել էր, որ ՀՀ դրամի փոխարժեքի ճշգրտումն ինֆլյացիայի և ֆինանսական կայունութան հետ կապված լուրջ ռիսկեր չի պարունակում: Միաժամանակ նա ընդգծել էր, որ դրամի փոխարժեքի ճշգրտումը թելադրված էր գոյություն ունեցող արտաքին օբյեկտիվ գործոններով` տնտեսական աճի դանդաղումով, գործընկեր-երկրների ազգային արժույթների արժեզրկումով, ինչպես նաև աշխարհի մի շարք շուկաների ապրանքա-հումքային միտումներով: Ըստ Ա.Դարբինյանի, ԿԲ այս քայլը թույլ է տալիս լուծել երկու պրոբլեմ` աջակցել հայկական արտահանման մրցունակությանը և ապահովել Հայաստան հոսող տրանսֆերտների վճարունակությունը, որոնց ակտիվ սեզոնն ընկնում է նախատոնական փուլին: Ա.Դարբինյանը նշել էր նաև, որ բոլոր գործընթացները գտնվում են Մեգառեգուլյատորի հսկողոթյան ներքո, և ԿԲ-ն իր քաղաքականության շրջանակներում կանի ամեն ինչ, որպեսզի բացառի սպեկուլյատիվ երևույթները շուկայում և պահպանի ֆինանսական կայունությունը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին դոլարի փոխարժեքը դրամի նկատմաբ նոյեմբերի 21-ի համեմատ աճեց 16.6 կետով (419 դրամից մինչև 435 դրամ), նորացնելով ութամյա մաքսիմումը:
Ըստ ՀՀ ԿԲ վերջին տվյալների, Հայաստանի միջազգային համախառն պահուստները 2014 թվականի 3-րդ եռամսյակոմ կազմել են 1.663 մլրդ.դոլար, եռամսյակում նվազելով 6.7%: