Երկուշաբթի, 1 Դեկտեմբերի 2014 18:41
Տնտեսագետ. Չնայած դրամի փոխարժեքի ճշգրտմանը, արտահանումն էապես չի ավելանա
ԱրմԻնֆո. Հայաստանը տվյալ պահին ունի արտահանման ստանդարտ ներուժ և դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքի ճշգրտումն էապես չի ազդի արտահանման ծավալների աճի վրա: Այսօր կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք է արտահայտել տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը:
Նրա խոսքով, կար ժամանակ, երբ դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքը կազմում էր 591 դրամ/դոլար, բայց այն ժամանկ էլ մեր արտահանման ներուժը չէր հասնում 2 մլրդ.դոլարի: Հետևաբար, տվյալ պարագայում Հայաստանից արտահանումը չի կարող աճել արագացված տեմպերով, մանավանդ, որ որ տվյալ պահին նվազում են համաշխարհային առևտրի ծավալները»,-ընդգծել է տնտեսագետը: Նա նշել է, որ հաշվի առնելով այդ գործոնները, պետք չէ ակնկալել, որ արտահանման ծավալները կաճեն, քանի որ դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքի և արտահանման կորերը ցույց են տալիս, որ այդ ցուցանիշներն այնքան էլ միմյանցից կախված չեն:
ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի Պետական տնտեսագիտական համալսարանի Միկրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչ Միքայել Մելքումյանն էլ իր հերթին է նշել, որ պետք չէ ակնկալել արտահանման ծավալների անգամ աննշան աճ, քանի որ վատթարանում է Ռուսաստանի տնտեսությունը, որև Հայաստանի առևտրի խոշորագույն գործընկերն է: «Արտահանման ֆիզիկական ծավալները կմնան նույնը, բայց ցուցանիշները զգալիորեն կնվազեն դոլարային արտահայտությամբ»,-նշել է Մ.Մելքումյանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին ՀՀ ԿԲ իրականացրեց դրանի փոխարժեքի ճշգրտում, ինչի արդյունքում ԱՄՆ դոլարի փոխարժեքը նոյեմբերի 21-ի համեմատ աճեց 16.6 կետով, հասնելով 435 դրամի, թարմացնելով 8-ամյա մաքսիմումը: ԿԲ իր այդ քայլը բացատրեց հայկական արտահանման մրցունակությանն աջակցելու անհրաժեշտությունով, ապահովելով Հայաստան ուղղվող տրանսֆերտների վճարունակությունը և բարձրացնելով զբաղվածության մակարդակը երկրում:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, Հայաստանի արտաքին առևտրի շրջանառությունը 2014 թվականի հունվար-հոկտեմբերին կազմել է 4.9 մլրդ.դոլար, տարեկան կտրվածքով աճելով` 3.6%: Դրա կառուցվածքում Ռուսաստանի Դաշնության մասնաբաժինը կազմել է 23,3% կամ 1,1 մլրդ դոլար, տարեկան աճը` 7.8%: Հայաստանի արտաքին առևտրի կառուցվածքում արտահանման մասնաբաժինը կազմել է ավելի քան 1.2 մլրդ.դոլար, տարեկան աճը`2,9%: Հայաստանի արտահանման ծավալներում Ռուսաստանի մասնաբաժինը կազմել է 254 մլն.դոլար, տարեկան անկումը` 5,8%: