Երկուշաբթի, 1 Դեկտեմբերի 2014 18:59
Moody 's Investors Service-ը Արդշինբանկին շնորհել է նախանական «Ba2» վարկանիշը, բանկի երկարաժամկետ գերակա պարտքի «Կայուն» կանխատեսումներով
ԱրմԻնֆո. Moody 's Investors Service միջազգային վարկանիշային գործակալությունն Արդշինբանկին շնորհել է նախանական (P) «Ba2» վարկանիշը, բանկի արտարժույթով երկարաժամկետ չապահովված պարտքի «Կայուն կանխատեսումներով: Ըստ Moody 's զեկույցի, նշված վարկանիշը նշանակվում է Արդշինբանկի կողմից թողարկվող հետևյալ պարտքային գործիքներով. մինչև 2017 թվականը մարվող 75 մլն.դոլարի եռամյա առաջնային չապահովված արժեթղթերի գծով: Վարկանիշը հանդիսանում է պայմանական: Վերջնական վաչկանիշը կարող է տարբերվել նախնական գնահատականից: Իր հիմնավորումներում Moody 's-ը նշում է, որ վարկանիշը համապատասխանում է Արդշինբանկի ազգային արժույթով ավանդների վարկանիշին` Ba2: Վարկանիշի հիմք է ընդունվել բանկի կապիտալիզացիան, բարձր եկամտաբերությունը, ակտիվների ընդունելի որակը և Հայաստանոմ ամենախոշոր մասնաճյուղերի ցանցի առկայությունը, որը սպասարկում է բանկի հաճախորդների հսկայական բազային: Դրա հետ մեկտեղ վարկանիշը հաշվի է առնում նաև Հայաստանի ոչ դիվերսիֆիկացված տնտեսության ազդեցությանը բանկի ենթարկվածությունը:
Ըստ Արդշինբանկի չաուդիտավորված հաշվետվության, 2014 թվականի հոկտեմբերի 1-ին բանկի ակտիվները կազմել են 670 մլն.դոլար, ընդհանուր կապիտալը` 116 մլն.դոլար, զուտ շահույթը 9 ամիսներին հասել է 9.9 մլրդ.դոլարի, ինչը նրան թույլ է տվել ամրապնդվել առաջատարների եռյակում: Բանկն ունի 55 մասնաճյուղ, որից 13-ը` Երևանում, 36-ը` մարզերում, իսկ 6-ը` ԼՂՀ-ում: Մասնաճյուղերի թվով բանկը 2-րդն է Հայաստանում:
Նշենք, որ 2014 թվականի նոյեմբերի 13-ին «Արդշինինվեստբանկ»ՓԲԸ վերանվանվեց «Արդշինբանկ» ՓԲԸ-ի, որը գրանցվել էր 2003 թվականին: Նույն թվականի մարտ-մայիս ամսիսնրին բանկը ձեռք բերեց «Արդշինբանկի» բաժնետոմսերի առյուծի բաժինը, մասնաճյուղերի հետ միասին (24), իսկ նոյեմբերին ձեռք բերեց «Ագրոբանկ» ՓԲԸ բիզնեսի հիմնական մասը, մասնաճյուղերի հետ միասին (35): Ներկայումս բանկն ունի 55 մասնաճյուղ: Բանկի մեծամասնական բաժնետերն է «Բիզնես Ներդրումների Կենտրոն» ՍՊԸ-ն, որի մասնաբաժինը կազմում է 97,23%: Բանկը հանդիսանում է Հայաստանի բանկային համակարգի առաջատարներից մեկը, հետևյալ ցուցանիշներով` ընդհանուր կապիտալով, ակտիվներով, վարկային ներդրումներով, ընդհանուր պարտավորություններով և հաճախորդների հանդեպ պարտավորություններով: