Չորեքշաբթի, 3 Դեկտեմբերի 2014 19:05
ՎՏԲ-Հայաստան Բանկի աշխատակից Արսեն Նագդալյանը դարձել է Orange Premier շախմատային մրցաշարի հաղթող
ԱրմԻնֆո. Օրանժ Արմենիա ընկերության` Orange Premier բաժանորդների համար կազմակերպած և ընկերության 5-ամյակին նվիրված շախմատային առաջնության հաղթողը ՎՏԲ-Հայաստան Բանկի Կորպորատիվ հաճախորդների հետ աշխատանքի վարչության պետ Արսեն Նագդալյանն է: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, մրցաշարն անցկացվել է Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը 27 մասնակիցների միջև: Չորս լավագույն մասնակիցներն հնարավորություն ունեցան Օլիմպիական կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հետ շախմատ խաղալու:
Առաջնության գլխավոր մրցանակակիր Արսեն Նագդալյանը ստացել է հնարավորություն ներկա գտնվելու աշխարհի կարևորագույն շախմատային իրադարձություններից մեկին՝ Zurich Chess Challenge մրցաշարին, որը կկայանա 2015թ.-ի փետրվարի 13-19:
Նշենք, որ Ցյուրիխի շախմատային մրցաշարը աշխարհի պարբերաբար անցկացվող խոշորագույն շախմատային առաջնություններից մեկն է: 2015 թվականի առաջնությանը կմասնակցեն աշխարհահռչակ շախմատիսներ Ֆաբիանո Կարուանան, Վիշվանաթան Անանդը, Վլադիմիր Կրամնիկը, Լևոն Արոնյանը Հիկարու Նակամուրան և այլոք: