Ուրբաթ, 5 Դեկտեմբերի 2014 19:01
Ընթացիկ շաբաթ միջբանկային արտարժութային գործարքների կտրուկ ակտիվացման, իսկ բորսայական հարթակի պասիվության հետևանքով փոխարժեքը հատեց 450 դրամի սանդղակը
ԱրմԻնֆո. Դեկտեմբերի 1-5-ը բորսայական արտարժութային գործարքներ տեղի չունեցան, քանի որ կտրուկ ակտիվացան արտարժույթով միջբանկային գործարքները: Ինչի արդյունքում, Հայաստանի արտարժույթի մանրածախ շուկայում դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ 436.5 դրամից բարձրացավ մինչև 451 դրամ, առայժմ պահպանելով հետագա աճի միտումը: Հոկտեմբերից մինչ օրս դրամի արժեզրկումը դոլարի նկատմամբ արդեն կազմել է 10%:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բվանկի մամուլի ծառայությունից, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում դեկտեմբերի 1-5-ն արտարժութային գործարքների ծավալը կազմել է 3.5 մլն. դոլար (շաբաթվա անկումը`92%), 438.62 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ընդ որում, գործարքներ տեղի են ունեցել միայն դեկտեմբերի 1-ին: Արտարժույթի միջբանկային շուկայում դեկտեմբերի 1-5-ը իրականացված գործարքների ծավալը կազմել է 59.3 մլն.դոլար (շաբաթվա աճը` 35 անգամ), 442.42 դրամ/դոլար միջին փոխարժեքով:
Աղբյուրի համաձայն, դեկտեմբերի 1-5-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 69 մլն.ԱՄՆ դոլար (շաբաթվա անկումը` 41.4%), 438.91 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով և վաճառվել է 145.4 մլն ԱՄՆ դոլար (շաբաթվա աճը`8.9%), 442.91 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 7,7 մլն.եվրո, (շաբաթվա անկումը` 1,2%) 544.54 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով և վաճառվել է 13.1 մլն.եվրո (շաբաթվա անկումը` 25.9%), 556.85 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում բանկերի կողմից գնվել է 713.3 մլն. ռուբլի, (շաբաթվա աճը` 9.4%), 8.38 դրամ/ռուբլի միջին փոխարժեքով և վաճառվել է 228.2 մլն.ռուբլի (շաբաթվա անկումը` 8%), 8.77 դրամ/ռուբլի միջին փոխարժեքով:
Անցյալ ծաբաթ բանկերի կողմից ՀՀ դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 48.5 մլրդ դրամ (շաբաթվա աճը`21.6%), իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 75.4 մլն ԱՄՆ դոլար (շաբաթվա աճը`45.8%):
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, Հայաստանի բանկերի վարկային ներդրումների ընդհանուր ծավալը 2014 թվականի հուլիսի 1-ին կազմել է 1.861 տրլն.դրամ, երկրորդ եռամսյակում աճելով 2.8%, իսկ տարեկան կտրվածքով` 11.5%: Առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի, բանկերի վարկային ներդրումները նույն ժամանակահատվածում կազմել են 1.724 տրլն.դրամ: Բանկային վարկերի կառուցվածքում դրամային վարկերը կազմել են 38% իսկ արտարժութային վարկերը` 62%: Դրամանյին երկրորդ եռամսյակում վարկերը աճել են 3.2%, իսկ տարեկան կտրվածքով` 13.8%: Իսկ արտարժութային վարկերը եռամսյակում աճել են 1.8%, իսկ տարեկան կտրվածքով` 6.92%: Երկարաձգված վարկերի տեսակարար կշիռը բանկերի միագումար վարկային պորտֆելում կազմել է 6% կամ 111.8 մլրդ.դրամ, երկրորդ եռամսյակում աճելով 10.6%, իսկ տարեկան աճը կզմել է 57.3%: Ժամկետանց վարկերի տեսակարար կշիռը կազմել է 1.3% կամ 25.6 մլրդ.դրամ, տարեկան կտրվածքով մվազելով աճելով 1.2%, իսկ տարեկան կտրվածքով աճելով 13.3%: