Չորեքշաբթի, 17 Դեկտեմբերի 2014 16:00
«Ռոստելեկոմն» իր բաժանորդների համար ընդլայնել է բանկերի միջոցով վճարումների ընդունման ցանցը
ԱրմԻնֆո: Բաժանորդներին առավել մոտ գտնվելու և ծառայություններից օգտվելն առավել հարմարավետ դարձնելու նպատակով «Ռոստելեկոմը» սկսել է վճարումներ ընդունել նաև մի շարք առաջատար բանկերի միջոցով:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ընկերությունից, այսուհետ յուրաքանչյուր ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդ ստացած ծառայությունների դիմաց ամսական վճարումները կարող է կատարել Կոնվերսբանկի (վճարում մասնաճյուղերում և առցանց, ինտերնետ-բանկից օգտվող հաճախորդների համար), Հայէկոնոմբանկի (վճարում մասնաճյուղերում), Առէսքիմբանկի (վճարում մասնաճյուղերում), Ամերիաբանկի (վճարում մասնաճյուղերում), Հայբիզնեսբանկի (վճարում մասնաճյուղերում) մասնաճյուղերում:
«Հայաստանյան բաժանորդների աճին զուգընթաց «Ռոստելեկոմը» շարունակական աշխատանքներ է իրականացնում սպասարկման որակի բարձրացման ուղղությամբ: Մեզ համար շատ կարևոր է յուրաքանչյուր բաժանորդի հարմարավետությունը, և ելնելով նրանց կարիքներից՝ այսօր մեր համակարգերն ինտեգրացվել են նաև բանկերի հետ՝ պարզեցնելով վճարումների գործընթացը երևանյան և մարզային բնակիչների համար: Սա դեռ սկիզբն է, քանի որ սպասարկման բարելավումը ընկերության զարգացման առանցքային ուղղություններից է հանդիսանում: Մոտ ապագայում հայաստանյան մի շարք բանկեր նույնպես կմիանան այս գործընթացին:» - նշել է «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ, գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը:
Հիշեցնենք, որ «Ռոստելեկոմի» ցանցը Հայաստանում կառուցված է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը: Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմի» ցանցը փոխկապակցված է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ: Ռուսական «Ռոստելեկոմ» ԲԲԸ Հայաստանում աշխատում է իր դուստր ընկերության միջոցով: 2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն, հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ մանրածախ շուկայում Rostelecom ապրանքանիշի ներքո: 2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս: Ընկերության կայուն ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված դիրքերով՝ Fitch Ratings գործակալությունն այն գնահատում է վարկանիշային աղյուսակի "BBB-" մակարդակում, իսկ Standard&Poor’s գնահատմամբ այն "BB+" է: