Ուրբաթ, 19 Դեկտեմբերի 2014 15:48
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ դեկտեմբերի 20-ին խաղարկություն կանցկացնի Visa Student քարտապանների և ուսումնական վարկի ունեցող ուսանող-վարկառուների միջև
ԱրմԻնֆո. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իր ի հաճախորդներին տեղեկացրել է, որ ս.թ. դեկտեմբերի 20-ին ժամը 10:30–ին Մոսկվա կինոթատրոնում տեղի կունենա նախապես հայտարարված խաղարկությունն այն ուսանողների միջև, ովքեր իրենց ուսման վարձը փոխանցել են բանկի կողմից տրամադրվող «ուսման վարկի» միջոցով սույն թվականի օգոստոսի 25-ից մինչև դեկտեմբերի 19-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, խաղարկությունն իրականացվելու է միայն ներկա գտնվող ուսանողների միջև: Անհրաժեշտ է խաղարկությանը ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով: Խաղարկության յուրաքանչյուր մասնակցին տրամադրվելու է «Մոսկվա» կ/թ–ում խաղարկությունից անմիջապես հետո «Սուպեր ՄԱՄԱ» գեղարվեստական ֆիլմը դիտելու մեկ տոմս:
Խաղարկվելու են 6 մրցանակ, որոնք ըստ ուսանողի ընտրության կարող են լինել կիսամյակային ուսման վարձ, դյուրակիր համակարգիչ կամ Ipad (արտերկրում սովորող և հաղթող ուսանողները կստանան դյուրակիր համակարգիչ կամ Ipad):
Աղբյուրի համաձայն, նույն օրը կկայանա նաև Visa Student քարտերի քարտապանների միջև անցկացվող ամենամյա խաղարկությունը, որին այս անգամ մասնակցելու են Բանկի Visa Student հիմնական, գործող և գործողության ընթացքում առնվազն մեկ վճարային կամ կանխիկացման գործառնություն կատարած և ներկայումս ուսանող հանդիսացող քարտապանները: Նրանց միջև ևս կխաղարկվի 6 մրցանակ: Հայաստանում սովորող և հաղթող ճանաչված Visa Student քարտապանն իր ընտրությամբ կարող է ստանալ կիսամյակային ուսման վարձ կամ Samsung Galaxy S 5 Mini Duos բջջային հեռախոս: Արտերկրում սովորող և հաղթող ուսանողները կստանան Samsung Galaxy S 5 Mini Duos բջջային հեռախոս: Մրցանակները կհանձնվեն շահած այն քարտապաններին, ովքեր մինչև 31.01.2015 կներկայացնեն ուսանող հանդիսանալու փաստը հավաստող տեղեկանք:
Նշենք, որ ուսանողական դեբետային կուտակային բոնուսային «Visa-Student» քարտերի թողարկմանն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ձեռնամուխ է եղել 2010 թվականին: Քարտերով նախատեսվում են մի շարք մշակութային և կրթական բոնուսներ: Այդ քարտի քարտապանները, բանկի և ԱրմենՏել ընկերության միջև համագործակցության շրջանակներում կարող են անվճար հիմունքներով դառնալ Բիլայն շարժական կապի բաժանորդ և օգտվել 1 դրամ/րոպե հատուկ սակագնային փաթեթի, ինչպես նաև ինտերնետի և SMS-ծառայությունների հատուկ փաթեթից:
Հիշեցնենք, որ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ Հայաստանում գործում է 1996 թվականից: 2006 թվականին բանկի մաժորիտար բաժնետերը դարձավ եվրոպական խոշորագույն Credit Agricole
S.A. բանկային խումբը, 15,56% մասնակցությամբ: Բանկի բաժնետեր է հանդիսանում նաև SJSC "Sacam International" (Credit Agricole S.A.խմբի անդամ) ընկերությունը` 12,44%: Ակտիվ քարտերի թվով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ գտնվում է Հայաստանի բանկային համակարգի առաջատարների եռյակում, Visa և MasterCard միջազգային քարտերին զուգահեռ թողարկելով և սպասարկելով նաև տեղական ArCa քարտերը: 2011 թվականի հոկտեմբերից ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ձեռնամուխ եղավ հայաստանյան շուկայի համար նորույթ հանդիսացող քարտային պրոդուկտի` American Express քարտերի թողարկմանը: