Ուրբաթ, 12 Դեկտեմբերի 2014 15:23
ՎՏԲ-Հայաստան Բանկը բարձրացրել է «ՎՏԲ-Հեռանկար+» ավանդատեսակի տոկոսադրույքը, մինչև 14.25-14.75%
ԱրմԻնֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկն Ամանորի նախաշեմին իր հաճախորդնրի համար հայտարարել է ակցիա: : Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, ակցիայի շրջանակներում 2014թ. դեկտեմբերի 8-ից մինչև 2015թ. փետրվարի 28-ը ներդնելով ՀՀ դրամով «ՎՏԲ-Հեռանկար+» ավանդ` հաճախորդները կստանան բարձր տոկոսային եկամուտ`14.25% 365 օր ժամկետով ավանդների համար և 14.75%` 730 օր ժամկետով ավանդների համար
Աղբյուրի համաձայն, ավանդի նվազագույն գումարը կազմում է 100 հազ. ՀՀ դրամ, իսկ տոկոսագումարները վճարվում են ժամկետի ավարտին: Ավանդ ձևակերպելիս հաճախորդները Visa վճարային համակարգի կողմից կստանան նաև նվեր քարտ:
Բացի այդ ՎՏԲ-Հայաստան Բանկում գործում են ավելի բարձր տոկոսադրույքներ եվրոյով ավանդների համար:
Ակցիայի պայմանների ու ավանդների մասին մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ բանկի www.vtb.am կայքի «Ավանդներ» բաժնում կամ զանգահարելով միասնական տեղեկատվական ծառայություն`87-87 հեռախոսահամարով: Հաճախորդների հարմարավետության ու ժամանակ խնայելու նպատակով հնարավոր է ձևակերպել ավանդ նաև Ինտերնետ-բանկինգ համակարգի միջոցով:
Նշենք, որ ներկայումս Հայաստանի բանկային համակարգում մեկ տարուց ավելի ժամկետով դրամային ավանդների գծով ՎՏԲ-Հայաստան Բանկի հայտարարած տոկոսադրույքներն ամենաբարձրն են, իսկ մինչև 365 օր ժամկետով դրամային ավանդների համար մի փոքր բարձր են Արդշինբանկի և Հայբիզնեսբանկի տոկոսադրույքները (14.5%):
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, 2014 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ ՎՏԲ-Հայաստան Բանկի ժամկետային ավանդների պորտֆելը կազմել է 102.4 մլրդ.դրամ, զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը Հայաստանի բանկային համակարգում: Սակայն, ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների գծով բանկը գտնվում է 1-ին տեղում: Բանկի ընդհանուր պարտավորությունների կառուցվածքում ժամկետային ավանդները կազմում են մոտ 40%:
Հիշեցնենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: