Ուրբաթ, 12 Դեկտեմբերի 2014 17:51

HSBC Բանկ Հայաստանը Հայաստանում Իտալիայի դեսպանության հետ համատեղ անց է կացրել «Առևտրի ֆինանսավորման ակադեմիայի» թվով 13-րդ սեմինարը


ԱրմԻնֆո. HSBC Բանկ Հայաստանը սույն թվականի դեկտեմբերի 12-ին անց է կացրել «Առևտրի ֆինանսավորման ակադեմիայի» թվով 13-րդ սեմինարը: Ինչպես միջոցառման ընթացքում հայտնել է HSBC Բանկ Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Թիես Կլեմենցը (Thies Clemenz), այս անգամ Ակադեմիան սեմինարը կազմակերպել էր Հայաստանում Իտալիայի դեսպանության հետ համատեղ: «Ես վստահ եմ, որ այս սեմինարը կնպաստի երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը»,-ասել է նա: Նրա խոսքով, Հայաստանի գործարարներն արտասահմանյան շուկաներ դուրս գալիս բախվում են նույն պրոբլեմներին, ինչ աշխարհի բոլոր գործարարները, դա անծանոթ գործարար մթնոլորտն է, գործարար օրենսդրության և առևտրի փաստաթղթերի տարբերությունները, օտարերկրյա շուկաներում փորձի պակասը, փոխարժեքների տատանումները, և ամենակարևորը, ներդրված գումարները վերադարձնելու ուղղությամբ կասկածները: «Հայկական, ինչպես նաև բոլոր ընկերությունները, մշտապես կանգնած եմ ներքին շուկայում բիզնեսն ընդլայնելու երկմտանքի առջև, որտեղ իրավիճակը ծանոթ է ու հասկանալի, ինչպես նաև արտաքին շուկա դուրս գալու երկմտանքի առջև, որտեղ իրավաբանական, կազմակերպչական պրոբլեմների, ինչպես նաև առևտրի ոլորտում մշակույթի տարբերությունների հետ բախումներն անխուսափելի են»,-նշել է Թ.Կլեմանսը: Այս կապակցությամբ նա հավելել է, որ 2014 թվականին HSBC Բանկ Հայաստանն առաջատար դիրքեր է զբաղեցրել Global Trade Review միջազգային հեղինակավոր ամսագրի` «Առևտրի ֆինանսավորման առաջատարները» անվանակարգում, արժանանալով «Առևտրի գլոբալ ֆինանսավորման լավագույն բանկ» մրցանակին: Դա տեղի ունեցավ, ըստ Թ.Կլեմենցի, քանի որ հաճախորդների մեծ մասը քվեարկեց HSBC օգտին:

Հայաստանում Իտալիայի փոխդեսպան Մաուրիցո Կրոչատելլին էլ իր հերթն է ընդգծել նման նախաձեռնությունների կարևորոթյունը, նշելով, որ Իտալիայի և Հայաստանի միջև առևտրի ծավալները գնալով աճում են: «Այժմ վերջին տարիների տրենդները հայ գործարարներին ներկայացնելու ամենահարմար պահն է: Իտալիան իր գործարարներին տրամադրում է գործիքներ, որոնք թույլ են տալիս զարգացնել այլ երկրների, այդ թվում նաև Հայաստանի հետ հարաբերությունները, քանի որ վերջինս չի դիտարկվում որպես ռիսկային երկիր»,-նշել է նա: Առևտրի ծավալներով Իտալիան հանդիսանում է Հայաստանի 7-րդ խոշոր գործընկերը: Ըստ վիճակագրական տվյալների, Հայաստանի արտաքին առևտրի շրջանառության կառուցվածքում Իտալիայի մասնաբաժինը 2014 թվականի 10 ամիսներին կազմել է 3.8%: Հունվար-հոկտեմբերին երկու երկրների միջև առևտրի շրջանառությունը կազմել է 183.4 մլն.դոլար, տարեկան կտրվածքով աճելով 19.7%:

HSBC Բանկ Հայաստանի Առևտրի ֆինանսավորման դեպարտամենտի ղեկավար Կամո Մարգարյանը նշել է, որ բանկի կողմից 2014 թվականին սարքավորումների ներմուծման ֆինանսավորման նպատակով թողարկված փաստաթղթային ակրեդիտիվների 37%-ն ընկնում է Իտալիային, որի ծավալը կազմել է 8 մլն.դոլար: Իտալիայից Հայաստան են ներմուծվում, հիմնականում, արդյունաբերական սարքավորումներ, հոսքագծեր և հագուստ: HSBC Բանկ Հայաստանի առևտրի ֆինանսավորման ծավալները 2013 թվականին, 2012-ի համեմատ, աճել են 14%, մինչև 18 մլրդ.դրամ: Առևտրի ֆինանսավորումից եկամուտն այդ ժամանակահատվածում աճել է 11%: HSBC Բանկ Հայաստանը 2013 թվականի արդյունքներով զբաղեցրել է Հայաստանի առևտրի ֆինանսավորման շուկայի 37%-ը: Բանկի այդ պորտֆելի կառուցվածքում ներմուծման մասնաբաժինը կազմել է մոտ 90%, իսկ արտահանմանը` 10%: 2014 թվականի 6 ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս ցուցանիշն աճել է ավելի քան 2 անգամ, իսկ փաստաթղթային ակրեդիտիվներով` 4 անգամ:

Նշենք, որ HSBC Բանկ Հայաստանի առևտրի ֆինանսավորման ակադմիան գործում է 2010 թվականից, Հայաստանի ՓՄՁ ոլորտի զարգացման Ազգային կենտրոնի հետ համատեղ նախաձեռնությամբ: Ընդհանուր առմամբ, Բանկի ակադեմիաներին մասնակցել է մոտ 300 արտահանումային և ներմուծման կողմնորոշում ունեցող ձեռնարկություն: HSBC խումբն առևտրի ֆինանսավորմամբ է զբաղվում արդեն մեկուկես դար (1865 թվականից), և ձգտում է դառնալ առևտրի ֆինանսավորման միջազգային առաջատարը, այսօր ծածկելով այդ շուկայի 10%-ը: Բանկը բազմաթիվ երկրներում իր ներկայության շնորհիվ հնարավորություն ունի ներգրավել առևտրի ֆինանսավորման շուկայի 87% - ը: Բանկի հաճախորդները նկան գործարքներ կարող են կնքել ավելի քան 60 երկրներում: Խումբը 6200 գրասենյակներ ունի 5 մայրցամաքներում, ինչը հանդիսանում է նրա մրցակցային հիմնական առավելությունը: Խումբը ողջ աշխարհով մեկ րոպեում կատարում է առևտրի ֆինանսավորման 1 մլն.դոլարի գործարք:

Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի ֆինանսական Վարկանիշի, HSBC Բանկ Հայաստանի ակտիվները 2014 թվականի հոկտեմբերի 1-ին, կազմել են 641.2 մլն դոլար (5 դիրքը շուկայում), տարեկան կտրվածքով աճելով 14,7%, իսկ միայն երրորդ եռամսյակում` 6,4%: Վարկային ներդրումները կազմել են 476,1 մլն.դոլար (4-րդ տեղ), տարեկան աճը` 37.1%, իսկ միայն երրորդ եռամսյակում` 7.9%: Բանկի վարկային պորտֆելի կառուցվածքում տնտեսության վարկավորման մասնաբաժինը կազմում է ավելի քան 76%, կազմելով 362,8 մլն դոլար (2 դիրքը շուկայում), տարեկան աճը`33,2%, իսկ միայն երրորդ եռամսյակում`5,1%: Ոլորտային կտրվածքով, վարկային պորտֆելը կենտրոնացված է հիմնականում արդյունաբերության ոլորտում` 27,5% և առևտրի ոլորտում` 24.2%, որոնց վարկավորման ծավալներով բանկն զբաղեցրել է երկրորդ տեղը շուկայում: ՓՄՁ ոլորտում բանկը տեղաբաշխել է 257 մլն դոլար: (վարկային պորտֆելի 64.4% -ը): Այս ցուցանիշով բանկը զբաղեցնում է առաջին տեղը շուկայում: Բանկի ընդհանուր կապիտալը կազմել է 115 մլն.դոլար (3 տեղը շուկայում): 2014-ի առաջին 9 ամիսներին բանկի զուտ շահույթը կազմել է 13.7 մլն դոլար, այդ ցուցանիշով զբաղեցնելով առաջին տեղը շուկայում: Բանկի բաժնետերերն են` HSBC Europe B.V.-ն` 70% և Wings Establishment ընկերությունը` 30%:
ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Կոնվերս Բանկը և ՎԶԵԲ-ը ստորագրել են երկու վարկային համաձայնագիր՝ 8 մլն ԱՄՆ դոլարի չափով՝ ուղղված ՓՄՁ-ների և «կանաչ» նախագծերի աջակցությանըԿոնվերս Բանկը և ՎԶԵԲ-ը ստորագրել են երկու վարկային համաձայնագիր՝ 8 մլն ԱՄՆ դոլարի չափով՝ ուղղված ՓՄՁ-ների և «կանաչ» նախագծերի աջակցությանը
Հայաստանը՝ Wizz Air-ի ամսագրի հատուկ թողարկման մեջՀայաստանը՝ Wizz Air-ի ամսագրի հատուկ թողարկման մեջ
Հայաստանի իշխանությունները ցանկանում են բարձրացնել երկրի ռազմարդյունաբերական համալիրի հնարավորություններըՀայաստանի իշխանությունները ցանկանում են բարձրացնել երկրի ռազմարդյունաբերական համալիրի հնարավորությունները
Հայաստանը կրկնապատկում է գյուղտեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի շրջանակներում մեկ լիզինգառուի կողմից ձեռք բերվող լիզինգի առարկաների գումարըՀայաստանը կրկնապատկում է գյուղտեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի շրջանակներում մեկ լիզինգառուի կողմից ձեռք բերվող լիզինգի առարկաների գումարը
Հայաստանը երկարաձգում է Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի բարեկարգման համար ԱԶԲ-ի վարկի փակման ժամկետըՀայաստանը երկարաձգում է Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի բարեկարգման համար ԱԶԲ-ի վարկի փակման ժամկետը
Կառավարությունը մերժել է «ԷԿՈՍ» ԱՏԳ շահագործողների ռեեստրում ներառելու համար «ԿԱՊԻՏԱԼ ՄԱՐԿԵԹՍ ԻՆԹԵՐՆԵՅՇԸՆԸԼ ԴԵՅԹԱ» ՍՊԸ  հայտըԿառավարությունը մերժել է «ԷԿՈՍ» ԱՏԳ շահագործողների ռեեստրում ներառելու համար «ԿԱՊԻՏԱԼ ՄԱՐԿԵԹՍ ԻՆԹԵՐՆԵՅՇԸՆԸԼ ԴԵՅԹԱ» ՍՊԸ  հայտը
Ինեկոբանկը 15 մլն դոլար կստանա ՎԶԵԲ-ի Ինեկոբանկը 15 մլն դոլար կստանա ՎԶԵԲ-ի "Կանաչ օրակարգի" շրջանակում
Փորձագետ. «արևային պաթոսը» վերածվում է ոչ թե էներգետիկ անվտանգության, այլ «էներգետիկ անվստահության» աղբյուրիՓորձագետ. «արևային պաթոսը» վերածվում է ոչ թե էներգետիկ անվտանգության, այլ «էներգետիկ անվստահության» աղբյուրի
Դիվանագետ. ԵՄ-ը նախատեսում է  2,36 մլրդ եվրո մոբիլիզացնել Հայաստանի համար տնտեսական և ներդրումային ծրագրի շրջանակներումԴիվանագետ. ԵՄ-ը նախատեսում է  2,36 մլրդ եվրո մոբիլիզացնել Հայաստանի համար տնտեսական և ներդրումային ծրագրի շրջանակներում
Փաշինյանն ընդունել է AIPLAB կոնսորցիումի հիմնադիր, LOCOMTEC AIPS լաբորատորիայի նախագահինՓաշինյանն ընդունել է AIPLAB կոնսորցիումի հիմնադիր, LOCOMTEC AIPS լաբորատորիայի նախագահին
ՀԷՑ-ի 2025թ. ներդրումային ծրագիրն ուղղված է առավել մաշված և խոցելի ենթակայանների արդիականացմանըՀԷՑ-ի 2025թ. ներդրումային ծրագիրն ուղղված է առավել մաշված և խոցելի ենթակայանների արդիականացմանը
ՀԾԿՀ ղեկավար. 2025 թվականին էլեկտրաէներգիայի սակագինը կմնա անփոփոխՀԾԿՀ ղեկավար. 2025 թվականին էլեկտրաէներգիայի սակագինը կմնա անփոփոխ
ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն. աշխատանքների ժամանակացույցի համաձայն՝ նոր ԱԷԿ-ի մոդելի վերաբերյալ առաջարկները կներկայացվեն 2026 թվականինԱԷԿ-ի գլխավոր տնօրեն. աշխատանքների ժամանակացույցի համաձայն՝ նոր ԱԷԿ-ի մոդելի վերաբերյալ առաջարկները կներկայացվեն 2026 թվականին
Հայաստանի փոխվարչապետն ու Իրանի դեսպանը հստակեցրել են դիրքորոշումները երկկողմ համագործակցության օրակարգի շուրջՀայաստանի փոխվարչապետն ու Իրանի դեսպանը հստակեցրել են դիրքորոշումները երկկողմ համագործակցության օրակարգի շուրջ
Հայաստանի ապահովագրական շուկան սկսել է կրճատել փոխհատուցումներըՀայաստանի ապահովագրական շուկան սկսել է կրճատել փոխհատուցումները
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ՀԸԳՀ ներքո գործող մաքսային հարցերով ենթակոմիտեի հինգերորդ նիստինՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ՀԸԳՀ ներքո գործող մաքսային հարցերով ենթակոմիտեի հինգերորդ նիստին
Հայկական ԱԷԿ-ը կկանգնեցվի ՊՆՎ նպատակովՀայկական ԱԷԿ-ը կկանգնեցվի ՊՆՎ նպատակով
FLYONE ARMENIA-ն դեպի Սալոնիկ ավիատոմսեր է առաջարկում հատուկ գնով՝ սկսած 19 եվրոյիցFLYONE ARMENIA-ն դեպի Սալոնիկ ավիատոմսեր է առաջարկում հատուկ գնով՝ սկսած 19 եվրոյից
Վերլուծաբան. Հեռանկարում Հայաստանը կարող է փորձել ստանձնել եվրասիական ու եվրոպական տնտեսական տարածքների Վերլուծաբան. Հեռանկարում Հայաստանը կարող է փորձել ստանձնել եվրասիական ու եվրոպական տնտեսական տարածքների "ծայրակցման գոտու" դեր
Ակբա բանկը կներկայացնի իր փորձը նորարարական տեխնոլոգիաների ոլորտումԱկբա բանկը կներկայացնի իր փորձը նորարարական տեխնոլոգիաների ոլորտում
Էկոնոմիկայի նախարար. Հայաստանում աշխատատեղերի աճ է գրանցվել տնտեսության գրեթե բոլոր ճյուղերումԷկոնոմիկայի նախարար. Հայաստանում աշխատատեղերի աճ է գրանցվել տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում
Զեղծարարության տարածված սխեմաներից մեկը՝ հեռախոսազանգեր․ ինչպե՞ս պաշտպանվելԶեղծարարության տարածված սխեմաներից մեկը՝ հեռախոսազանգեր․ ինչպե՞ս պաշտպանվել
Պապոյանը՝ Վրաստանում հայկական բեռներին առնչվող իրավիճակի մասին. խնդիր կա, և կարծում եմ, որ մեր գործարարներն այստեղ ճիշտ ենՊապոյանը՝ Վրաստանում հայկական բեռներին առնչվող իրավիճակի մասին. խնդիր կա, և կարծում եմ, որ մեր գործարարներն այստեղ ճիշտ են
Վրացական կողմը խոստացել է երկու օրվա ընթացքում պարզաբանումներ ներկայացնել հայկական բեռներին առնչվող իրավիճակի վերաբերյալՎրացական կողմը խոստացել է երկու օրվա ընթացքում պարզաբանումներ ներկայացնել հայկական բեռներին առնչվող իրավիճակի վերաբերյալ
Երևանում հագուստի և աքսեսուարների արտադրությամբ ու վաճառքով զբաղվող երկու ընկերություններ 3 մլրդ դրամի շրջանառություն են թաքցրելԵրևանում հագուստի և աքսեսուարների արտադրությամբ ու վաճառքով զբաղվող երկու ընկերություններ 3 մլրդ դրամի շրջանառություն են թաքցրել
Ֆինանսական խարդախների զոհերը կրկին հավաքվել են Կենտրոնական բանկի շենքի մոտ՝ պահանջելով վերադարձնել հափշտակված միջոցներըՖինանսական խարդախների զոհերը կրկին հավաքվել են Կենտրոնական բանկի շենքի մոտ՝ պահանջելով վերադարձնել հափշտակված միջոցները
Հայաստանի ապահովագրական հատվածի զուտ շահույթը 2025թ. 1-ին եռամսյակում աճել է տարեկան 82,3% - ով՝ մինչեւ 2,1 մլն դոլարՀայաստանի ապահովագրական հատվածի զուտ շահույթը 2025թ. 1-ին եռամսյակում աճել է տարեկան 82,3% - ով՝ մինչեւ 2,1 մլն դոլար
ՏԿԵ նախարարը ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի հետ քննարկել է աղետների ռիսկերի նվազեցման ուղղությամբ տարվող աշխատանքներըՏԿԵ նախարարը ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի հետ քննարկել է աղետների ռիսկերի նվազեցման ուղղությամբ տարվող աշխատանքները
Արթուր Խաչատրյան. Հայաստանը տնտեսական ճգնաժամի եզրին էԱրթուր Խաչատրյան. Հայաստանը տնտեսական ճգնաժամի եզրին է
ԵԱՏՄ հետ Հայաստանի առևտուրն սկսել է խիստ նվազել, իսկ ԵՄ հետ՝ հասել է աճիԵԱՏՄ հետ Հայաստանի առևտուրն սկսել է խիստ նվազել, իսկ ԵՄ հետ՝ հասել է աճի
Hooverphonic-ի առաջին համերգը Երևանում. ԱրարատԲանկի հովանավորությամբ՝ Ֆիլհարմոնիկի 100-ամյակի շրջանակումHooverphonic-ի առաջին համերգը Երևանում. ԱրարատԲանկի հովանավորությամբ՝ Ֆիլհարմոնիկի 100-ամյակի շրջանակում
Ադամանդի և ոսկու վերաարտահանումն ու վերաներմուծումը զրոյացել է. ակնհայտ է Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության անկումըԱդամանդի և ոսկու վերաարտահանումն ու վերաներմուծումը զրոյացել է. ակնհայտ է Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության անկումը
Մեկ տարվա ընթացքում Երեւանում բնակարանները թանկացել են, միջին հաշվով, 1,5 տոկոսով՝ դրանց առքուվաճառքի գործարքների 8,7 % աճի դեպքումՄեկ տարվա ընթացքում Երեւանում բնակարանները թանկացել են, միջին հաշվով, 1,5 տոկոսով՝ դրանց առքուվաճառքի գործարքների 8,7 % աճի դեպքում
ՎՏԲ-Հայաստան Բանկը 2,5 անգամ ավելացրել է հաճախորդի վարկային պատմության հիման վրա տրվող վարկերի ծավալըՎՏԲ-Հայաստան Բանկը 2,5 անգամ ավելացրել է հաճախորդի վարկային պատմության հիման վրա տրվող վարկերի ծավալը
Հայաստանի սպառողները պետք է հուսալիորեն պաշտպանված լինեն անբարեխիղճ մրցակցությունիցՀայաստանի սպառողները պետք է հուսալիորեն պաշտպանված լինեն անբարեխիղճ մրցակցությունից
Հայաստանում պատասխանատվության խիստ միջոցներ կկիրառվեն ծխախոտի տուփերի վրա ծխելու վնասակարության մասին պատկերների բացակայության համարՀայաստանում պատասխանատվության խիստ միջոցներ կկիրառվեն ծխախոտի տուփերի վրա ծխելու վնասակարության մասին պատկերների բացակայության համար
Հայաստանի պետական պարտքը հասել է 13.6 մլրդ դոլարի, իսկ մեկ շնչին բաժին ընկնող պարտքի բեռը գերազանցել է 4.4 հազար դոլարըՀայաստանի պետական պարտքը հասել է 13.6 մլրդ դոլարի, իսկ մեկ շնչին բաժին ընկնող պարտքի բեռը գերազանցել է 4.4 հազար դոլարը
Էկոնոմիկայի նախարարությունը հանրության դատին է ներկայացրել Էկոնոմիկայի նախարարությունը հանրության դատին է ներկայացրել "Ներդրումների մասին" օրենքի նախագիծը
Հայաստանում կստեղծվի տեքստիլ ոլորտի պետական հիմնադրամՀայաստանում կստեղծվի տեքստիլ ոլորտի պետական հիմնադրամ
Ամերիբանկում անցկացվել է սպասարկման որակի բարելավման ծրագրի երկրորդ փուլը. հրավիրված դասընթացավարն է  Անետա ԿորոբկինանԱմերիբանկում անցկացվել է սպասարկման որակի բարելավման ծրագրի երկրորդ փուլը. հրավիրված դասընթացավարն է  Անետա Կորոբկինան
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. մայիսի 5-8-ը դոլարային գործարքները կրճատվել են, իսկ ռուբլով գործարքներն՝ աճելՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. մայիսի 5-8-ը դոլարային գործարքները կրճատվել են, իսկ ռուբլով գործարքներն՝ աճել
Հայաստանում ծառայությունների ոլորտի աճն արագացել էՀայաստանում ծառայությունների ոլորտի աճն արագացել է
Կառավարությունը հավանություն է տվել Կառավարությունը հավանություն է տվել "Մայլեռ" ԱՏԳ շահագործմանը
ԿԳՄՍՆ-ը ներկայացրել է Հնդկաստանում ոլորտային դասընթացներին մասնակցելու պայմանները՝ տեխնիկական և տնտեսական համագործակցության ծրագրի շրջանակումԿԳՄՍՆ-ը ներկայացրել է Հնդկաստանում ոլորտային դասընթացներին մասնակցելու պայմանները՝ տեխնիկական և տնտեսական համագործակցության ծրագրի շրջանակում
"Հայաստանի էլեկտրական ցանցեր"-ն արդիականացնում է էլեկտրամատակարարման ցանցը Երևանի կենտրոնում
Փաշինյանի մոտ քննարկել են Հայաստանի 2026-2028թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրըՓաշինյանի մոտ քննարկել են Հայաստանի 2026-2028թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը
«Իմ Ամերիա, իմ ընտանիք»․ Բազմաթիվ արտոնություններ, ավելի քան 300 նվերի խաղարկություն և շատ ավելին«Իմ Ամերիա, իմ ընտանիք»․ Բազմաթիվ արտոնություններ, ավելի քան 300 նվերի խաղարկություն և շատ ավելին
ԲՏԱ նախարարությունում քննարկել են Հայաստանում թվային ռադիոյի ներդրման հնարավորություններըԲՏԱ նախարարությունում քննարկել են Հայաստանում թվային ռադիոյի ներդրման հնարավորությունները
Women In Business. Կոնվերս Բանկի նոր առաջարկը կանանցWomen In Business. Կոնվերս Բանկի նոր առաջարկը կանանց
Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին կոնվենցիայինԿառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին կոնվենցիային
Հայաստանը կմիանա Աշգաբաթի համաձայնագրինՀայաստանը կմիանա Աշգաբաթի համաձայնագրին
Մինչև տարեվերջ կընդունվի Մինչև տարեվերջ կընդունվի "Էլեկտրաէներգետիկայի մասին" նոր օրենքը. ՀՀ ԱԺ
Հայորդի ճամբարը՝ Մի դրամի ուժի մայիս ամսվա շահառուՀայորդի ճամբարը՝ Մի դրամի ուժի մայիս ամսվա շահառու
Ամբողջ երկիրը կառուցվել է առանց որևէ նախագծային փաստաթղթերի առկայության. վարչապետԱմբողջ երկիրը կառուցվել է առանց որևէ նախագծային փաստաթղթերի առկայության. վարչապետ
Կոնվերս Բանկը միանում է Ասիական զարգացման բանկի կանաչ ֆինանսավորման հանձնառությանըԿոնվերս Բանկը միանում է Ասիական զարգացման բանկի կանաչ ֆինանսավորման հանձնառությանը
2025թ. 1-ին եռամսյակում Հայաստանում բեռնափոխադրումներն աճել են 0,7% - ով՝ ուղևորափոխադրումների 26,7% անկման դեպքում2025թ. 1-ին եռամսյակում Հայաստանում բեռնափոխադրումներն աճել են 0,7% - ով՝ ուղևորափոխադրումների 26,7% անկման դեպքում
Հայաստանի կապի ոլորտի հասույթի աճը դանդաղել էՀայաստանի կապի ոլորտի հասույթի աճը դանդաղել է
ՊԵԿ-ը պարզաբանել է սոցիալական ծախսերի փոխհատուցման նոր կարգըՊԵԿ-ը պարզաբանել է սոցիալական ծախսերի փոխհատուցման նոր կարգը
Հայաստանում 2025թ. առաջին եռամսյակում միգրացիոն սալդոն հասել է դրական մակարդակիՀայաստանում 2025թ. առաջին եռամսյակում միգրացիոն սալդոն հասել է դրական մակարդակի
Հայաստանում բնակչության բնական աճը շարունակում է էապես նվազելՀայաստանում բնակչության բնական աճը շարունակում է էապես նվազել
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
15.05.2025
RUB4.81-0.02
USD386.94-1.05
EUR433.30-2.34
GBP514.17-3.64
CAD276.66-1.87
JPY26.51-0.07
CNY53.68-0.18
CHF461.80-2.69