ԱրմԻնֆո. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն Հայաստանում առաջինը սկսեց թողարկել և սպասարկել ոչ կոնտակտային պլաստիկ քարտեր Visa payWave տեխնոլոգիայով: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, դա թույլ է տալիս իրականացնել ակնթարթային վճարումներ բոլոր այն առևտրային կետերում, որտեղ տեղադրված են ոչ կոնտակտային վճարման հնարավորություն ունեցող հաշվարկային սարքեր: Աղբյուրի համաձայն, կարիք չկա վճարային քարտն անցկացնել կամ տեղադրել վճարային տերմինալի մեջ, ստորագրել անդորրագիր կամ մուտքագրել PIN–կոդ (մինչև 10.000 ՀՀ դրամին համարժեք գործարքի դեպքում): Այն ընդամենը պետք է մոտեցնել դրամարկղի մոտ տեղադրված հաշվարկային սարքին, և վճարումն ընդունված է: Հարկավոր է նշել, որ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ ոչ կոնտակտային վճարային տերմինալները կարող են ընդունել VISA payWave համակարգի բոլոր վճարային քարտերը` անկախ էմիտենտ բանկից կամ երկրից, որտեղ թողարկվել է տվյալ վճարային քարտը: VISA PayWave յուրահատուկ տեխնոլոգիան հիմնված է չիպային քարտերի համար EMV միջազգային ստանդարտների օգտագործման վրա և ապահովում է քարտերի ու վճարային տերմինալների ֆունկցիոնալ համատեղելիությունը ամբողջ աշխարհում, ինչը կազմում է ավելի քան 50 երկիր` ներառյալ Հայաստանի ամենամոտ գործընկերներին` Ռուսաստան, Ղազախստան, Ուկրաինա, Բելառուս և Վրաստան: Այսօրվա դրությամբ Երևան քաղաքի տարբեր առևտրային կետերում գործում է Առէկսիմբանկի թվով 12 վճարային տերմինալ Visa payWave քարտերի ընդունման հնարավորությամբ: Մինչև 2015 թվականի գարուն Բանկը նախատեսում է տեղադրել նույն քանակությամբ տերմինալներ: Ըստ ԱրմԻնֆո գործակալության` «Հայաստանի բանկերը քարտային բիզնեսում» վերլուծական տեղեկագրի, Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը Visa և MasterCard տիպի ակտիվ քարտերով գտնվում է համակարգի առաջատարների տասնյակում, 2014 թվականի ապրիլի 1-ի դրությամբ համապատասխանաբար ունենալով 20 հազար և 12 հազար քարտ, որոնց տարեկան աճը համապատասխանաբար կազմել է 9,1 և 36,5: Բանկի քարտերով կատարված պլաստիկ տրանսակցիաների ծավալը 2013 թվականին գերազանցել է 41 մլրդ դրամը, աճելով տարեկան կտրվածքով`5.6: Սեփական POS- տերմինալների թվով բանկը գտնվում է 8 տեղում – 316 հատ, իսկ բանկոմատների թվով` 9 տեղում - 79 հատ: Visa և MasterCard միջազգային քարտերի հետ մեկտեղ բանկը թողարկում և սպասարկում է նաև տեղական ArCa քարտեր (երկու տարվա աճը` ավելի քան 2 անգամ): Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը Հայաստանում առաջինը դարձավ Visa-ի լիիրավ, թողարկելով առաջին Visa քարտերը, ինչպես նաև գործարկելով ինտերնետ-էկվայրինգի առաջին նախագիծը: Նշենք, որ Առէկսիմբանկի, հիմնադրվել է 1998 թվականին: «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ն 2007 թ ձեռք բերեց հայկական Առէկսիմբանկի բաժնետոմսերի 80-ը: 2008 թ. Հուլիսին Գազպրոմբանկի մասնաբաժինը հասավ 94.15-ի, իսկ 2008 թ. Սեպտեմբերին Գազպրոմբանկը Ռայֆֆայզենբանկից գնեց մնացած 5,85-ը, դառնալով «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ 100 բաժնետոմսերի միակ սեփականատերը: