ԱրմԻնֆո: Ինեկոբանկը ստեղծել է կայուն և վստահելի հարաբերություններ Symbiotics և responsAbility հիմնադրամների հետ դեռևս 2010 թվականից և վերջին 4 տարին ընթացքում արդեն տեղաբաշխել է այս ֆինանսական կառույցներից ստացված շուրջ 50մլն. ԱՄՆ դոլարին համարժեք ֆինանսական միջոցներ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունում, ստացված միջոցները նույնպես կուղղվեն միկրո ձեռնարկությունների ֆինանսավորմանը: ՙՆոր ներգրավված միջոցները հնարավորություն են ընձեռում Ինեկոբանկին ընդլայնել տնտեսության մասնավոր հատվածի ֆինանսավորման հնարավորությունները` նպաստելով վերջինիս կայուն զարգացմանը: Միևնույն ժամանակ մենք բարձր ենք գնահատում միջազգային ֆինանսական կառույցների հետ մեր համագործակցությունը, որը տալիս է հնարավորություն դիվերսիֆիկանելու մեր ներգրավված միջոցների աղբյուրները տեղական շուկայի և միջազգային ռեսուրսների միջև: Սա բանկի կայության ևս մեկ երաշխիք է՚, - նշել է Ինեկոբանկի գործադիր տնօրենի տեղակալ Արամ Բալոյանը: 2014թ. ընթացքում Ինեկոբանկի վարկային պորտֆելը աճել է 23.5-ով, ավանդների պորտֆելըª 19.5-ով, իսկ ակտիվներըª 10.8-ով: Ներկայումս Ինեկոբանկը համագործակցում է շուրջ 30 միջազգային ֆինանսական հաստատությունների հետ ներառյալ IFC, DEG, EBRD, BSTDB, EFSE, OeEB, ADB և այլոք: Ինեկոբանկ ՓԲԸ-ն հիմնադրվել է 1996 թվականին և հանդիսանում է Հայաստանի ֆինանսական ծառայությունների շուկայում դինամիկ զարգացող ունիվերսալ բանկ: Ինեկոբանկի նպատակն է խթանել մասնավոր հատվածի զարգացումը` հանդես գալով որպես հուսալի և ազնիվ գործընկեր ու խորհրդատու` միկրո, ՓՄՁ և անհատ հաճախորդների համար:
RUB | 4.16 | -0.01 |
USD | 388.00 | 0.19 |
EUR | 416.21 | 0.59 |
GBP | 486.55 | 0.66 |
CAD | 283.50 | -0.55 |
JPY | 24.73 | -0.15 |
CNY | 53.58 | 0.02 |
CHF | 425.72 | 0.26 |