ԱրմԻնֆո. Ամանորյա տոներին ընդառաջ ՊրոԿրեդիտ Բանկը մատուցում է իր անակնկալ առաջարկը հաճախորդներին: 2014 թվականի դեկտեմբերի 22-ից Բանկի կողմից ուժի մեջ է դրվում նոր ավանդատեսակ` «Տոնական»: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, ավանդը նախատեսված է այն հաճախորդների համար, որոնք ունենալով որոշակի գումար ցանկանում են վաստակել բարձր եկամուտ կարճաժամկետ կտրվածքով: Ավանդը ձևակերպվում է ՀՀ դրամով մեկ, երկու, երեք ամիս ժամկետով համապատասխանաբար 16,17,18 տոկոս տարեկան տոկոսադրույքներով: Աղբյուրը համաձայն, ՊրոԿրեդիտ Բանկը մշտապես ձգտում է խթանել խնայողությունների մշակույթը: Այդ պատճառով մենք մշակել ենք մատչելի խնայողության ծառայություն շահավետ տոկոսադրուքով: Տեղին է նշել, որ Հայաստանի բանկային համակագրում մինչ այդ ավանդների տոկոսադրույքները տատանվում էին տարեկան 14-14.5 սահմաններում, ընդ որում, դա արձանագրվել է եզակի բանկերի մոտ, որոնք այդ միջոցները ներգրավում են մեկ տարուց ավելի ժամկետներով: Իսկ կարճաժամկետ ավանդատեսակներով ՊրոԿրեդիտ Բանկի սահմանածի նման տոկոսադրույքներ դեռ չկան: Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, ՊրոԿրեդիտ Բանկի ժամկետային ավանդների պորտֆելը 2014 թվականի հոկտեմբերի 1-ին կազմել է 14.3 մլրդ.դրամ, որի ավելի քան 90-ը պատկանում է ֆիզիկական անձանց: ՊրոԿրեդիտ Բանկի վերը նշված առաջարկն ամենայն հավանականությամբ թույլ կտա զգալիորեն ավելացնել ավանդների պորտֆելի աճը, ինչն էլ իր հերթին, բանկին հնարավորություն կտա բարելավել ժամկետային ավանդների գծով բանկի դիրքերը շուկայում և մոտենալ առաջատարների տասնյակին: Բանկի ընդհանուր կապիտալը հոկտեմբերի 1-ին կազմել է 57.5 մլրդ.դրամ, վարկային ներդրումները` 47.7 մլրդ.դրամ, զուտ շահույթը` 330 մլն.դրամ: Նշենք, որ Հայաստանում ՊրոԿրեդիտ Բանկը սկսել է իր գործունեությունը 2008թ. փետրվարի 5-ին: Այն հանդիսանում է միջազգային ՊրոԿրեդիտ խմբի անդամ, որի գործունեությունը ղեկավարվում է Գերմանիայում գտնվող ՊրոԿրեդիտ Հոլդինգի կողմից: Խումբը գործում է Արևելյան Եվրոպայում, Լատինական Ամերիկայում և Գերմանիայում: ՊրոԿրեդիտ Հոլդինգը և Գերմանիայի ՊրոԿրեդիտ Բանկը վերահսկվում են Գերմանիայի ֆինանսական վերահսկողության մարմնի (BaFin) կողմից, որը մեծապես կարևորում է ՊրոԿրեդիտ ընկերությունների հուսալիությունն ու կայունությունը: Հայաստանի ՊրոԿրեդիտ Բանկը 100 արտասահմանյան կապիտալով բանկ է, որը տրամադրում է ֆինանսական ծառայությունների ամբողջ փաթերը և որի ուշադրության կենտրոնում է փոքր և միջին ձեռնարկությունների զարգացումը, ինչպես նաև բնակչության մոտ խնայողական մշակույթի տարածումը: