Հինգշաբթի, 22 Հունվարի 2015 14:29
Ռուսական Գազպրոմբանկը 20 մլն.դոլարով համալրել է իր հայկական «դստեր» կապիտալը
ԱրմԻնֆո. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն համալրել է իր կանոնադրական կապիտալը 9,4 մլրդ ՀՀ դրամով ($ 20 մլն) Բանկի միակ բաժնետեր` ռուսաստանյան «Գազպրամբանկի» կողմից լրացուցիչ բաժնետոմսեր թողարկելու միջոցով: Այսպիսով` «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ կանոնադրական կապիտալը կազմում է 25,9 մլրդ ՀՀ դրամ: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից:
Ըստ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ ֆինանսական հաշվետվությունների, 2015 թվականի հունվարի 1-ի ցրությամբ բանկի ընդհանուր կապիտալը կազմել է 15.7 մլրդ դրամ (տարեկան անկումը`27%), կանոնադրական կապիտալը`16,4 մլրդ դրամ (մեկ տարում մնաել է անփոփոխ), ակտիվները` 110.7 մլրդ դրամ (տարեկան անկումը` 2.1 անգամ), պարտավորությունները` 95.1 մլրդ դրամ (տարեկան անկումը` 2,2 անգամ): Հաճախորդներին տրամադրված վարկերի ծավալները կրճատվել են 25.5%, մինչև 69.1 մլրդ դրամ, իսկ այդ ֆոնի վրա գրեթե 4 անգամ կրճատվել է բանկի պարտավորությունները հաճախորդների հանդեպ` մինչև 41,8 մլրդ ՀՀ դրամ: Բանկի զուտ վնասը 2014 թվականին կազմել է 5.7 մլրդ դրամ (2013-ի 108.7 մլն դրամ շահույթի համեմատ), որից միայն 4,7 մլրդ.դրամը` միայն չորրորդ եռամսյակում (2013-ի 4-րդ եռամսյակի 304,3 մլն դրամ վնասի համեմատ):
Նշենք, որ «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ն 2007 թ. նոյեմբերին ձեռք բերեց հայկական Առէկսիմբանկի 80% բաժնետոմսերը, որը հիմնադրվել էր 1998 թվականին: 2008 թ. Հուլիսին Գազպրոմբանկի մասնաբաժինը հասավ 94.15%, իսկ 2008 թ. սեպտեմբերին Գազպրոմբանկը Ռայֆֆայզենբանկից գնեց մնացած 5,85% -, դառնալով «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ միակ սեփականատերը (100%):
Հիշեցնենք, որ 2017 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում ՀՀ Կենտրոնական բանկի նոր նորմատիվը, որի համաձայն, Հայաստանի բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն չափը սահմանվում է 30 մլրդ.դրամ, ներկայիս 5 մլրդ.դրամի փոխարեն, 2014 թվականի դեկտեմբերի 14-ին համապատասխան փոփոխություններ կատարելով «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» ՀՀ օրենքի կանոնակարգ 2-ում: Կապիտալի նվազագույն չափի ավելացման պահանջը նպատակաուղղված է բանկերի միաձուլումների և միացումների իրականացմանը, ինչը կհանգեցնի բանկերի խոշորացմանը և կապահովի մասշտաբի դրական էֆեկտ` նպաստելով բանկային համակարգի կողմից ավելի որակյալ ու մատչելի բանկային ծառայությունների մատուցմանը և առողջ մրցակցային միջավայրի ձևավորմանը: Բացի այդ, այն կհանգեցնի ՀՀ բանկային համակարգի գործունեության արդյունավետության բարձրացմանը և կայունության ամրապնդմանը: Այն բարենպաստ միջավայր կստեղծի նոր տեխնոլոգիաների և պրոդուկտների ներդրման համար՝ բարձրացնելով ՀՀ բանկային համակարգի գրավչությունը կապիտալի միջազգային շուկաների մասնակիցների շրջանում՝ հիմք ստեղծելով հարաբերությունների հետագա խորացման համար: Միջոցառումը կբարձրացնի բանկային համակարգի` տնտեսական տարբեր իրավիճակներում շոկերին դիմակայելու ունակությունը և ճկունությունը, ինչպես նաև կնպաստի ֆինանսական միջնորդության խորացմանը: