Հինգշաբթի, 22 Հունվարի 2015 19:34
ՊրոԿրեդիտ Բանկը հայկական շուկայում գործարկում է նորամուծություն, առաջարկելով իր հաճախորդներին օգտվել բոլոր բանկային ծառայություններից շաբաթվա բոլոր օրերին, ցանկացած ժամի
ԱրմԻնֆո. ՊրոԿրեդիտ Բանկը 2015 թվականը բացել է իր հաճախորդներին ինովացիոն և ժամանակակից լուծումների առաջարկությունով: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, բանկը շուտով կբացի նոր սպասարկման կետեր Մաշտոցի պողոտայում և Տերյան փողոցում: Առաջին անգամ հայկական շուկայում, հաճախորդները կկարողանան օգտվել բոլոր բանկային ծառայություններից շաբաթվա բոլոր օրերին, ցանկացած ժամի:
«Մեր նոր սպասարկման կետերը հնարավորություն կընձեռեն մեր հաճախորդներին՝ գործարքներ կատարել իրենց հարմար ցանկացած օրվա ցանկացած ժամին՝ օգտվելով ինքնասպասարկման ժամանակակից տարածքներից»,-ասել է բանկի Մարկետինգի և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Անի Ավդալյանը, հավելելով, որ նոր ինքնասպասարկմամբ ծառայությունների համար ապահովվելու են բարձր տեխնոլոգիական ԱԳՄ-ներ և վճարային սարքեր (Pay Box), որոնք հնարավորություն կտան մեր հաճախորդներին ինքնուրույն կատարել գործարքներ՝ խուսափելով հերթերից և խնայելով իրենց ժամանակը»:
«Մեզ համար մշտապես առաջնային կարևորություն ունի մեր հաճախորդների հարմարությունը և նրանց բիզնեսի արդյունավետությունը. այդ նպատակով Բանկը ներդնում է զգալի ռեսուրսներ և ջանքեր: Սա ևս մեկ քայլ է ավելի հաճելի և հարմարավետ բանկային գործունեությանն ընդառաջ»,-նշել է բանկի ներքին ծառայությունների դեպարտամենտի ղեկավար Արտակ Ենգոյանը:
Նշենք, որ ՊրոԿրեդիտ Բանկը Հայաստանում իր գործունեությունն սկսել է 2008թ. փետրվարի 5-ին: Այն ընդգրկված է միջազգային ՊրոԿրեդիտ խմբի կազմում, որը ղեկավարվում է Գերմանիայում գտնվող ՊրոԿրեդիտ Հոլդինգի կողմից և գործում է Արևելյան Եվրոպայի, Լատինական Ամերիկայի և Աֆրիկայի եկրներում, ինչպես նաև Գերմանիայում: Ե՛վ ՊրոԿրեդիտ Հոլդինգը, և՛ Գերմանիայի ՊրոԿրեդիտ Բանկը վերահսկվում են Գերմանիայի դաշնային ֆինանսական վերահսկման մարմնի (BaFin) կողմից, ինչը վկայում է ՊրոԿրեդիտ խմբում ընդգրկված հաստատությունների հուսալիության և կայունության մասին: Հայաստանի ՊրոԿրեդիտ Բանկը ֆինանսական ծառայությունների ամբողջական փաթեթ տրամադրող բանկ է, 100% օտարերկրյա կապիտալով, որի հիմնական նպատակը փոքր և միջին ձեռնարկությունների զարգացումն է, ինչպես նաև բնակչության մոտ խնայողական մշակույթի խթանումը: