ԱրմԻնֆո: Ինեկոբանկը ստեղծել է կայուն և վստահելի հարաբերություններ Symbiotics և responsAbility հիմնադրամների հետ դեռևս 2010 թվականից և վերջին 4 տարին ընթացքում արդեն տեղաբաշխել է այս ֆինանսական կառույցներից ստացված շուրջ 50մլն. ԱՄՆ դոլարին համարժեք ֆինանսական միջոցներ: Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունում, ստացված միջոցները նույնպես կուղղվեն միկրո ձեռնարկությունների ֆինանսավորմանը:
ՙՆոր ներգրավված միջոցները հնարավորություն են ընձեռում Ինեկոբանկին ընդլայնել տնտեսության մասնավոր հատվածի ֆինանսավորման հնարավորությունները` նպաստելով վերջինիս կայուն զարգացմանը: Միևնույն ժամանակ մենք բարձր ենք գնահատում միջազգային ֆինանսական կառույցների հետ մեր համագործակցությունը, որը տալիս է հնարավորություն դիվերսիֆիկանելու մեր ներգրավված միջոցների աղբյուրները տեղական շուկայի և միջազգային ռեսուրսների միջև: Սա բանկի կայության ևս մեկ երաշխիք է՚, - նշել է Ինեկոբանկի գործադիր տնօրենի տեղակալ Արամ Բալոյանը: 2014թ. ընթացքում Ինեկոբանկի վարկային պորտֆելը աճել է 23.5-ով, ավանդների պորտֆելըª 19.5-ով, իսկ ակտիվներըª 10.8-ով: Ներկայումս Ինեկոբանկը համագործակցում է շուրջ 30 միջազգային ֆինանսական հաստատությունների հետ ներառյալ IFC, DEG, EBRD, BSTDB, EFSE, OeEB, ADB և այլոք: Ինեկոբանկ ՓԲԸ-ն հիմնադրվել է 1996 թվականին և հանդիսանում է Հայաստանի ֆինանսական ծառայությունների շուկայում դինամիկ զարգացող ունիվերսալ բանկ: Ինեկոբանկի նպատակն է խթանել մասնավոր հատվածի զարգացումը` հանդես գալով որպես հուսալի և ազնիվ գործընկեր ու խորհրդատու` միկրո, ՓՄՁ և անհատ հաճախորդների համար:
RUB | 4.26 | -0.01 |
USD | 387.60 | -0.49 |
EUR | 420.12 | -1.81 |
GBP | 490.31 | -1.36 |
CAD | 284.16 | -0.61 |
JPY | 24.87 | -0.22 |
CNY | 53.63 | -0.14 |
CHF | 426.22 | -3.84 |