Չորեքշաբթի, 11 Մարտի 2015 15:02
Ինեկոբանկը համագործակցում է ՙTANDEM՚ դրամական փոխանցումների համակարգի հետ
ԱրմԻնֆո. Ինեկոբանկի դրամական փոխանցումների ցանկը համալրվել է ևս մեկ համակարգով: Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունում, փոխանցումներն իրականացվում են ԱՄՆ դոլարով, Եվրոյով, ՌԴ ռուբլով, ՀՀ դրամով և ստացողին հասանելի են դառնում փոխանցումից հետո հաշված րոպեների ընթացքում: Մեկ փոխանցման առավելագույն գումարը կազմում է 10 000 ԱՄՆ դոլար կամ Եվրո, 500.000 ՌԴ ռուբլի և 4 000 000 ՀՀ դրամ: Հաճախորդը փոխանցված գումարը կարող է ստանալ նաև առանց Բանկ այցելելու, Ինեկոբանկում բացված քարտային հաշվեհամարին` Ինեկոտրանսֆեր ծառայության միջոցով:
Համակարգը ընդգրկում է փոխանցումների և ստացումների աշխարհագրական լայն ցանցª Ռուսաստան, Աբխազիա, Բելառուս, Վրաստան, Ղազախստան, Մոլդովա, Տաջիկստան, Ուզբեկստան, Ուկրաինա, Էստոնիա, Հարավային Օսետիա, Ղրղստան, Լատվիա, Լիտվա, Էստոնիա, Չինաստան, Վետնամ, ինչպես նաև իրականացվում են ՀՀ դրամով փոխանցումներ ՀՀ տարածքում:
Ինեկոբանկն իր հաճախորդներին ընձեռում է տարբեր ուղղություններով հարմար, պարզ և մատչելի դրամական փոխանցումներ իրականացնելու հնարավորություն, համագործակցելով Հայաստանի տարածքում գործող այնպիսի խոշոր միջազգային դրամական փոխանցումների համակարգերի հետ, ինչպիսիք են` “Unistream”, “Money Gram”, “Intel Express”, “Avers”, “Anelik”, “Sigue” և “Inter Express”:
Նշենք, որ 2014թ. փետրվարի 14-ին ՙՏանդեմ Փեյմինթս՚ ընկերությունը հանրությանն է ներկայացրել ՙՏանդեմ Տրանսֆերս՚ դրամական փոխանցումների համակարգը: Համակարգը հնարավորություն է ընձեռում կատարել միջազգային դրամական փոխանցումներ առանց բանկային հաշիվների բացման: ՙՏանդեմ Տրանսֆերս՚ համակարգով իրականացվում են արագ դրամական փոխանցումներ ինչպես ՀՀ տարածքում, այնպես էլ այլ երկրներ: ՙՏանդեմ Տրանսֆերս՚-ը համագործակցում է լայն ճանաչում ունեցող ընկերությունների հետ, որոնք շուկայի առաջատար են դրամական փոխանցումների ոլորտում: