Ուրբաթ, 13 Մարտի 2015 17:43
Հայաստանի ապահովագրողների ակտիվները 2014 թվականին նվազել են 7.5%
ԱրմԻնֆո. Հայաստանի ապահովագրական ընկերությունների ընդհանուր ակտիվները 2015 թվականի հունվարի 1-ին կազմել են 40.6 մլրդ դրամ, տարեկան կտրվածքով նվազելով 7.5%: Միայն 2014-ի չորրորդ եռամսյակում ապահովագրողների ակտիվները նվազել են 3.8%:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, ակտիվների տարեկան անկում է արձանագրվել Հայաստանում գործող վեց ընկերություններից երեքում, ընդ որում, ամենամեծ անկումն արձանագրվել է «ՌԵՍՈ» ընկերությունում` 43.1% (եռամսյակի անկումը` 12.1%): «Նաիրի Ինշուրանս» - ում ակտիվները տարեկան կտրվածքով նվազել են 14.5% (IV եռամսյակի աճը`4.9%), իսկ «ԻՆԳՈ Արմենիա» ընկերույթունում`7.4% (IV եռամսյակի անկումը`4.4 %): Ակտիվների տարեկն աճ են արձանագրել` «ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ընկերությունը` 12.7% (IV եռամսյակի աճը`5%), «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունը` 9.9% (IV եռամսյակի անկումը` 7%) և «Սիլ Ինշուրանս» -ը`4,3% (եռամսյակային անկումը` 0.3%):
Ապահովագրական շուկայի մասնակիցների ակտիվների տարեկան անկումը պայմանավորված է դրամական ու դրանց համարժեք միջոցների 28.9% կրճատումով (IV եռամսյակի աճը` 89.5%), ընթացիկ ֆինանսական ներդրումների 28.3% կրճատումով (եռամսյակի անկումը` 8.7% ), կարճաժամկետ դեբիտորական պարտավորությունների կրճատումով` 17.4% (եռամսյակի անկումը`7.1%), ընթացիկ ակտիվների 1.1% կրճատումով (եռամսյակի անկումը`6.8%): Ակտիվների կառուցվածքում ընթացիկ ակտիվների մասնաբաժինը կազմել է 85%, կամ 34.4 մլրդ դրամ, ընթացիկ ֆինանսական ներդրումները կազմել են 58% կամ 23.5 մլրդ դրամ, կարճաժամկետ դեբիտորական պարտքերը` 21.5% կամ 8.7 մլրդ դրամ, ոչ ընթացիկ ակտիվները`15.3% կամ 6.2 մլրդ ՀՀ դրամ, հիմնական միջոցները և դրանց համարժեքները`9.5% կամ 3.8 մլրդ.դրամ:
Ըստ աղբյուրի, ակտիվների չափերով առաջին տեղում է «ԻՆԳՈ Արմենիա» նկերությունը` 12.084 մլրդ դրամ, որին հաջորդում են` «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱՆ»` 11.996 մլրդ դրամ, «Նաիրի Ինշուրանսը»` 5,034 մլրդ դրամ: Չորրորդ տեղում է «Արմենիա Ինշուրանսը», որի ակտիվները կազմել են 4,173 մլրդ դրամ: Հինգերորդ տեղում է «ՌԵՍՈ» -ն`4,161 մլրդ. դրամ և վեցերորդն է «Սիլ Ինշուրանս» ըներոթյունը` 3,154 մլրդ դրամ:
Նշենք, որ Հայաստանի ապահովագրական ընկերությունները գործունեություն են ծավալում ապահովագրական 16 դասերով: Բոլոր 16 դասերի լիցենզիա ունի «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերությունը (միակն է, որն աշխատում է ջրային տրանսպորտի ապահովագրության դասում), որին հաջորդում է «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱՆ»` 15-դասերով (վարկային ռիսկերի ապահովագրության դասով զբաղվող միակ ընկերությունը): (Դոլարի հաշվարկային փոխարժեքը 31.12/14 - 474,97 դրամ / $):