Հինգշաբթի, 19 Մարտի 2015 18:55
Հայաստանի ապահովագրողներից հատուցումների տարեկան հատուցում են ապահովել միայն 4 ընկերություններ
ԱրմԻնֆո. Հայաստանի ապահովագրական ընկերությունները 2014 թվականին ապահովագրական տարբեր դասերով հատուցել են 22 մլրդ.դրամ (ըստ ընկերոյթունների հաշվետվությունների` ԿԲ ստանդարտներով): Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, ապահովագրական շուկայի հատուցումների կառուցվածքում շարունակում է գերիշխել ԱՊՊԱ.-ն: Տարեկան կտրվածքով ապահովագրական հատուցումներն ավելացել են 22,9%: Միևնույն ժամանակ, ապահովագրական պրեմիաները տարեկան կտրվածքով նվազել են 12.9%, կազմելով ավելի քան 30 մլրդ.դրամ:
Ըստ աղբյուրի, հատուցումների տարեկան աճ է արձանագրվել 4 ընկերություններում: Առաջին տեղում է «Ռոսգոսստրախ-Արմենիա» ընկերությունը, որի հատուցումների ծավալը մեկ տարում աճել է 72.9%, երկրորդ տեղում է «Սիլ Ինշուրանսը»` տարեկան աճը` 39.2%: «Նաիրի Ինշուրանսում» հատուցումները մեկ տարում աճել են 28.6%, իսկ «ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ընկերությունում` 1%: Մոս երկու ընկերություններում արձանագրվել է այս ցուցանիշի տարեկան անկում: Մասնավորապես, «ՌԵՍՈ» - 40.4% և «Ինգո Արմենիա» - 8.5%:
Ապահովագրական հատուցումների ամենամեծ ծավալն ավանդաբար արձանագրել է «Ռոսգոսստրախ Արմենիան» - 10.8 մլրդ դրամ (պրեմիաների գծով - առաջին տեղ): Երկրորդ տեղում է «ԻՆԳՈ Արմենիան» - 3,5 մլրդ.դրամ, իսկ երրորդ տեղում է «Նաիրի Ինշուրանսը» - 3.2 մլրդ դրամ: Այնուհետև հաջորդում են` «ՌԵՍՈ» - 2 մլրդ դրամ, «Սիլ Ինշուրանս» - 1.6 մլրդ դրամ և «ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» - 902 մլն.դրամ:
Ըստ Ռենկինգի, ամենամեծ ծավալով ապահովագրական հատուցումներն արձանագրվել են ԱՊՊԱ հատվածում, որի մասնաբաժինը հատուցումների ընդհանուր ծավալում կազմել է 44,3% կամ 9.748 մլրդ.դրամ, տարեկան կտրվածքով նվազելով 0.7%: Գույքային ապահովագրության մասնաբաժինը կազմել է 4.8 մլրդ դրամ, կամ ընդհանուր հատուցումների 21.9% -ը, տարեկան բազմակի աճով: Այնուհետև աջորդում է բժշկական ապահովագրության հատվածը` ընդհանուր հատուցումների 20.7%-ը կամ 4,6 մլրդ դրամ, տարեկան անկումը` 27,2%: ԿԱՍԿՈ հատվածի մասնաբաժինը կազմել է 1,3 մլրդ դրամ կամ ընդհանուր հատուցումների 5.9%-ը, տարեկան անկումը` 6.2%: Ֆինանսական վնասներից ապահովագրության մասնաբաժինը կազմել է 738,2 մլն դրամ կամ հատուցումների ընդհանուր ծավալների 3.4% -ը, տարեկան բազմակի աճով: Բեռների ապահովագրության հատվածում ապահովագրական հատուցումները կազմել են 567,6 մլն դրամ կամ ընդհանուր հատուցումների 2.6%-ը, արձանագրելով բազմակի տարեկան աճ: Ապահովագրական մյուս դասերով հատուցումների ընդհանուր ծավալը կազմել է 200 մլն դրամ:
2014 թվականի արդյունքներով Հայաստանի ապահովագրական ընկերությունների կողմից արձանագրվել է ընդամենը 166350 ապահովագրական պատահար: Դրանցից 111227 պատահարը եղել է բժշկական ապահովագրության գծով: Իսկ ԱՊՊԱ հատվածում արձանագրվել է 50601 ապահովագրական պատահար: Ցամաքային տրանսպորտի ապահովագրության հատվածը (ԿԱՍԿՈ) պատահարների թվով զբաղեցնում է երրորդ տեղը - 3151 պատահար: Հայաստանի ապահովագրական շուկայում գործում է պարտադիր ապահովագրության 2 տեսակ` ԱՊՊԱ-ն և բյուջետային աշխատողների բժշկական ապահովագրոթյունը:
Նշենք, որ Հայաստանի ապահովագրական ընկերությունները գործունեություն են ծավալում ապահովագրական 16 դասերով: Բոլոր 16 դասերի լիցենզիա ունի «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերությունը (միակն է, որն աշխատում է ջրային տրանսպորտի ապահովագրության դասում), որին հաջորդում է «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱՆ»` 15-դասերով (վարկային ռիսկերի ապահովագրության դասով զբաղվող միակ ընկերությունը): (Դոլարի հաշվարկային փոխարժեքը 31.12/14 - 474,97 դրամ / $):