Ուրբաթ, 20 Մարտի 2015 16:49
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է հատուկ պայմաններ կուտակման հնարավորությամբ ավանդների ձևակերպման համար
ԱրմԻնֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է հատուկ պայմաններ կուտակման հնարավորությամբ ավանդների ձևակերպման համար:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, այսուհետ ՎՏԲ-Հայաստան Բանկում ձևակերպելով ժամկետային ավանդներ «ՎՏԲ-Դրամային» կամ «ՎՏԲ-Նպատակային» ՀՀ դրամով` ավանդատուներին անվճար կտրամադրվի Ինտերնետ-բանկինգ ծառայություն: Այդ ծառայության միջոցով առանց տնից կամ գրասենյակից դուրս գալու Հայաստանում և արտերկրում առցանց կարելի է համալրել ավանդները և օգտվել Ինտերնետ-բանկինգի մի շարք այլ առավելություններից` կատարել ներբանկային, միջբանկային ու միջազգային փոխանցումներ, կոմունալ վճարումներ, մարել վարկային պարտավորությունները, ինչպես նաև լրացնել նոր ավանդի բացման ու քարտի ստացման հայտեր, կատարել արտարժույթի փոխարկման անկանխիկ գործառնություններ հաշիվների միջև, ժամանակի խնայման նպատակով ստեղծել շաբլոններ նշված գործարքների համար, հետևել հաշիվների մնացորդին: Ավանդատուին նաև անվճար տրամադրվում է բազմարժութային հաշիվներով Visa վճարային համակարգի պլաստիկ քարտ:
Ըստ աղբյուրի, «ՎՏԲ-Դրամային» ավանդը կարելի է ձևակերպել, սկսած 30 000 դրամից, առավելագունը 17% տարեկան տոկոսադրույքով, իսկ «ՎՏԲ-Նպատակային» ավանդը` սկսած 10 000 դրամից առավելագունը 16,25% տարեկան տոկոսադրույքով: Ավանդների մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքի www.vtb.am «Ժամկետային ավանդներ» բաժնից:
Հիշեցնենք, որ ավանդների տոկոսադրույքերի բարձրացման միտումը Հայաստանի բանկային համակարգում դիտվեց դեռևս 2014 թվականի վերջին: Այսպես, ՊրոԿրեդիտ Բանկը դեկտեմբերին ժամկետային դրամային ավանդների տոկոսադրույքները բարձրացրեց մինչև 16 - 18%, և այդ միտումը 2015 թվականին շարունակեցին Անելիք Բանկը և Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը, մասնավորապես, առաջինը հունվարին ներդրեց «Դրամային» ավանդատեսակը` 16-16-25% տոկոսադրույքով, իսկ երկրորդը փետրվարին ներդրեց «Կլասիկ պլյուս» ավանդատեսակը` 15-17% տոկոսադրույքով, ընդ որում, երեք դեպքերում էլ խոսքը գնում է կարճաժամկետ ավանդների մասին (1 - ից մինչև 6 ամիս տևողությամբ):
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, ժամկետային ավանդների ծավալով ՎՏԲ-Հայաստան Բանկը 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ գտնվում է առաջատարների հնգյակում` 101.8 մլրդ դրամ, և իսկ միայն ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալներով` առաջատարների եռյակում:
Նշենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկը միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004 թվականի ապրիլին: Ներկայումս, Ռուսաստանում երկրորդ խոշորագույն` «ՎՏԲ Բանկ»-ը տիրապետում է ՎՏԲ-Հայաստան Բանկի 100% բաժնետոմսերին: Բանկն իր հիմնական ցուցանիշներով ավանդաբար գտնվում է Հայաստանի բանկային համակարգի առաջատարների շարքում: ՎՏԲ-Հայստան Բանկն ունի մասնաճյուղերի ամենամեծ ցանցը Հայաստանում, որը կազմված է 67 բաժանմունքներից: