Ուրբաթ, 3 Ապրիլի 2015 17:34
Սուլեյմենով. ԵՏՄ շրջանակներում ֆինանսական շուկաների ինտեգրումը գտնվում է նախնական փուլում
ԱրմԻնֆո. Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ֆինանսական շուկաների ինտեգրումը գտնվում է նախնական փուլում: Այս մասին ապրիլի 3-ին ՀՀ Կենտրոնական բանկում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսական քաղաքականության գծով Կոլեգիայի անդամ (Նախարար) Թիմուր Սուլեյմենովը: Նա նշել է, որ այսօր ՀՀ ԿԲ-ում քննարկվող հարցերի օրակարգում դրված է 12 հարց, չհաշված կազմակերպչական ասպեկտները:
«Քննարկենք բրոքեր-դիլեր պիլոտային նախագիծը, որը ենթադրում է հետևյալը. մենք ընտրում ենք ֆինանսական ոլորտի պակաս զգայուն և պակաս կարգավորվող հատվածները, և այդ ուղղություններով ապահովում ֆիանսական շուկայի ազատությունը և միասնությունը: Այդ նախագծի վրա մենք աշխատոմ ենք վաղուց, և, սկզբունքայնորեն, վատ արդյունքներ չենք արձանագրել: Այսօր կքնարկենք իրավական ձևակերպումը, այսինքն, ֆոնդային շուկայում բրոքեր-դիլեր փոխադարձ հարաբերությունները: Բացի այդ, կքննարկենք ավելի գլոբալ համաձայնագիր, ֆինանսական շուկաներում գործունեություն ծավալելու պայմանների մասին: Առաջին հերթին կանդրադառնանք մեր օրենսդրությունների ներդաշնակեցման հարցին` կոնցեպտուալ համակարգին, կարգավորման և վերահսկողության պահանջներին: Այդ ոլորտներն անհրաժեշտ է մոտեցնել միմյանց, որպեսզի ունենանք կարգավորման միատեսակ մեխանիզմներ: Կողմերի միջև տարաձայնություններ առայժմ կան, բայց հուսով ենք, որ այսօր կհաջողվի դրանք հարթել»,-նշել է Սուլեյմենովը:
Նա հավելել է, որ այսօրվա քննարկումները կվերաբերվեն նաև ավտոքաղաքացիական պատասխանատվության գծով պրոդուկտների ստեղծմանը: «Ինչպես գիտեք, մենք ունենք բավականին մեծ պրոբլեմներ, որոնք հայկական փոխադրողներին կարող է և քիչ են վերաբերվում, ընդհանուր սահման չունենալոը պատճառով, բայց, այնուամենայնիվ, ռուս-ղազախական սահմանի մեր հատվածի համար դրանք կարևոր գործընթաց է, քանի որ սահմանը հատելիս փոխադրողներն ստիպված են լինում մի քանի անգամ գնել ապահովագրություն (մեկ ամսով, երկու, կարճաժամկետ), ինչը շատ թանկ է նստում: Ընդ որում, ապահովագրական ծածկույթը մի երկրում ստացվում է, իսկ մյուսոմ`ոչ: Հենց դրա համար էլ անհրաժեշտ է ստեղծել միասնական ապահովագրական պրոդուկտ: Համապատասխան աշխատանքային խումբն ամեն ինչ դիտարկում է, սկսած բեռնափոխադրումների ծավալից, ուղևորահոսքերից, և վերջացրած իրավաբանական հարցերով, որոնք պետք է ճշգրտվեն մեր օրենսդրությունում»,-տեղեկացրել է Սոլեյմենովը:
Նա տեղեկացրել է, որ այսօր աշխատանքային խումբը կներկայացնի արժութային կարգավորման և արժութային վերահսկողության գծով աշխատանքի արդյունքները: «Դա պետական կարգավորման բավականին կարևոր տարր է, դրա համար էլ այն պետք է ճիշտ կարգավորվի, որպեսզի կապիտալի դուրսբերման լիցեզիա ստանալու և արտահանումային հասույթի ռեպատրիացիայի անհրաժեշտության հետ կապված պրոբլեմներ չլինեն: նման բաները պետք է հասցվեն նվազագույնին: ԵՏՄ բոլոր երկրների տրամադրությունները ճիշտ են, շարժվում ենք դեպի արժութային ռեժիմների ազատականացում, բայց, այնուամենայնիվ, արագություններն ու մոտեցումները կարող են մի փոքր տարբերվել: Այսօր մեզ կզեկուցեն, թե ինչ պրոբլեմներ կան մի երկրի քաղաքացիների կողից մյուսում հաշիվներ բացելու առումով: Մենք արդեն մոտավորապես գիտենք, որ այդ պրոբլեմները կապված են ոչ թե բանկային օրենսդրության, այլ միգրացիոն վերահսկողության, մասնավորապես, միգրացիոն քարտի տրամադրման անհրաժեշտության, փոխանցման ապահովման, հյուպատոսական ապոստիլի, անձնագրի հյոպատոսական լեգալիզացիայի հետ: Սրանք կարծես թե բավականին հասարակ բաներ են, բայց միության տարածքում ֆինանսական ծառայություններ ստանալու անարգել հնարավորություններ են ընձեռում»,-հայտարարել է Սուլեյմենովը:
Նա նշել է, որ բավականին լավ տեղաշարժ է ապահովվել ապրանքների և ծառայությունների տեղափոխման գծով: Բայց ֆինանսական շուկաները, որոնք համարվում են տնտեսության բարձր կարգավորվող հատվածները, ԵՏՄ շրջանակներում դեռ ներդաշնակացված չեն: Սուլեյմենովը նշել է, որ 20 տարիների ընթացքում ԵՏՄ երկրների ուղիները եղել են տարբեր, հետևաբար, այսօր այդ երկրները գտնվում են օրենսդրական ներդաշնակացման սկզբում, որպեսզի հետագայում մեր ֆինանսական շուկաները բերվեն միասնական ձևաչափին: