Ուրբաթ, 3 Ապրիլի 2015 19:23
2015 թվականի հունվար-փետրվարին ֆիզիկական անձանց տրանսֆրտների ներհոսքը Հայաստանում կազմել է 160 մլն.դոլար, իսկ արտահոսքը`104 մլն.դոլար
ԱրմԻնֆո. 2015 թվականի հունվար-փետրվար ամիսներին ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների ներհոսքը Հայաստանում կազմել է 159.7 մլն դոլար, իսկ արտահոսքը`104.1 մլն դոլար: Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, դրամական փոխանցումների ներհոսքի տարեկան անկումը կազմել է 38.9%,իսկ արտահոսքինը` 16.5%, իսկ միայն փետրվարին ներհոսքն աճել է 21.3%, իսկ արտահոսքը` 35,8%: Արդյունքում, դրամական փոխանցումների զուտ ներհոսքը 2015 թվականի հունվար-փետրվարին կազմել է 55.6 մլն դոլար, տարեկան անկումը` 59,3%:
2015 թվականի հունվար-փետրվարին դեպի Հայաստան ուղղված դրամական փոխանցումների ավելի քան 55% - ը եղել է Ռուսաստանից, տարեկան աճը կազմել է 53%, իսկ 15% - ը եղել է ԱՄՆ - ից, տարեկան աճը`20,3%: Իսկ Հայաստանից իրականացված արտահոսքի գծով Ռուսաստանի մասնաբաժինը կազմել է 35%, տարեկան աճը`9,2%, իսկ ԱՄՆ մասնաբաժինը` 13%, տարեկան անկումը`36.3%: Արդյունքում, Ռուսաստանից դեպի Հայաստան դրամական փոխանցումների զուտ ներհոսքը տարեկան կտրվածքով նվազել է 66.3%, իսկ ԱՄՆ-ից զուտ ներհոսքն ավելացել է գրեթե 9 անգամ:
2008 թվականի հունվար-փետրվարի համեմատ ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների ներհոսքը նվազել է 24%, իսկ արտահոսքը`35%: Մասնավորապես, Ռուսաստանից փոխանցումները նվազել են 35%, իսկ ԱՄՆ-ից փոխանցումներն աճել են 32%, իսկ արտահոսքը դեպի Ռուսաստան աճել է 57%, իսկ արտահոսքը դեպի ԱՄՆ նվազել է 48%:
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի կանխատեսումների, 2015 թվականին ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները կկրճատվեն 30% (դոլարային արտահայտությամբ): Միևնույն ժամանակ, ակնկալվոում է ռուսական ռուբլիով դրամական փոխանցումների հոսքերի աճ, բայց, կանխատեսվող`դանդաղ տեմպերով: Կանխատեսվող անկման հիմնական գործոնների թվում նշվում է անցյալ տարվա 4-րդ եռամսյակում տեղի ունեցած` ռուբլու արժեզրկումը և 2015 թվականին Ռուսաստանում սպասվող տնտեսական 2% անկումը, տարեվերջին խորանալով մինչև 3.8%: Եվ այդ միտումը կշարունակվի նաև 2016 թվականին, բայց 2017-ին տնտեսական ակտիվույթունը դուրս կգա դրական արդյունքի, տարեվերջին ապահովելով հնարավոր`1% աճ: