Չորեքշաբթի, 8 Ապրիլի 2015 15:07
ՙԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ՚ բանկ. Օնլայն առևտրի նոր հեռանկարներ Հայաստանում
ԱրմԻնֆո. ՙԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ՚ բանկը Հայաստանում ինտերնետային առևտրի խթանման նպատակով առաջարկում է ինտերնետային առևտրի  համար նախատեսված ծառայությանª արտոնյալ պայմաններով ներդրման առաջարկ, որը կգործի մինչև ս.թ. մայիսի 5-ը: Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունում, առաջարկով հետաքրքրված բոլոր ընկերությունների համար բանկն անվճար կիրականացնի այդ ընկերությունների ինտերնետային կայքերում էլեկտրոնային առևտրի մոդուլի ինտեգրումը: 
Ծառայությունից օգտվելու համար կարելի է դիմել ՙԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ՚ բանկի ցանկացած  մասնաճյուղ կամ լրացնել  online հայտ բանկի կայքէջում: 
Արդեն մեկ տարի է, ինչ ՙԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ՚ բանկը հնարավորություն է տալիս ինտերնետային խանութներինª վճարումներ ընդունել 3D Secure անվտանգության տեխնոլոգիայովª հնարավորություն ընձեռելով Հայաստանի գործարարներին առաջարկել իրենց ծառայությունները ոչ միայն տեղական, այլ նաև օտարերկրյա սպառողներին: Արդյունքում ընկերությունները հնարավորություն են ստանում մեծացնել վաճառքի ծավալները, բարձրացնել մատուցվող ծառայությունների որակը, ներդնել նոր ծառայություններ և ոչ միայն:
Verified By Visa և MasterCard SecureCode տարբերանշանները կրող կայքերում վճարումներ իրականացնելիս 3D Secure տեխնոլոգիան հնարավորություն է տալիս իրականացնել քարտապանների լրացուցիչ նույնականացում, որը ենթադրում է յուրաքանչյուր իրականացվող վճարման հաստատում մեկանգամյա օգտագործման համար նախատեսված կոդով, ինչը առավել անվտանգ է դարձնում գործարքը ինչպես վճարում կատարող անձի, այնպես էլ ինտերնետային խանութի համար: 
Ծառայության մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալª զանգահարելով ՙԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ՚ բանկի հեռախոսային սպասարկման կենտրոն  010 31 88 99 հեռախոսահամարով:
Նշենք, որ ՙԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ՚ ՓԲԸ Հայաստանում գործում է 1995 թվականից: 2006 թվականի սեպտեմբերից որպես բանկի մաժորիտար բաժնետեր հանդես է գալիս եվրոպական խոշորագույն Credit Agricole S.A. բանկային խումբը` կապիտալում 15,56% բաժնեմասով, մասնակցության մեծությամբ նրան հետևում է SJSC "Sacam International" բաժնետիրական ընկերությունը (Credit Agricole S.A խմբի անդամ)` 12,44%, որոնցից բացի կապիտալում ներկա են գյուղացիական փոխօգնության 10 մարզային միություններ: