Ուրբաթ, 10 Ապրիլի 2015 20:35
ՀՀ ԿԲ նախկին ղեկավարը երկրում գործող տնտեսական համակարգը համեմատել է փոշեծծիչի հետ, համաձայնվելով միջազգային դոնորների գնահատականներին
ԱրմԻնֆո. ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը երկրի տնտեսական համակարգի աշխատանքը համեմատել է փոշեծծիչի հետ: Այսօր կայացած մամուլի ասուլիսում նա լրագրողներին պատմել է տնտեսության պրիմիտիվ կառուցվածքի մասին, որը հիմնականում հիմնված է ներքին պահանջարկին օժանդակող օտարերկրյա մասնավոր տրանսֆերտների վրա, փողեր, որոնք ներմուծող-մոնոպոլիստների միջոցով կրկին հայտնվում են արտասահմանում, ներմուծման հերթական ցիկլը ֆինանսավորելու նպատակով:
Ինչպես արտահայտվել է Ասատրյանը, «բոլոր այդ օլիգարխ-մոնոպոլիստները հանգիստ նստած են խորհրդարանում և որոշում են, թե այդ փողերից որքանը թողնեն բյուջեին, որքնան հարկ վճարեն, որքան թողնեն իրենց և որքան ուղղեն իրենց արտասահմանյան ակտիվներին»: Նրա համոզմամբ, տնտեսության նման պրիմիտիվ համակարգի պայմաններում ԵՏՄ-ին Հայաստանի միանալու հետ կապված առավելությունների մասին խոսք անգամ լինել չի կարող:
Նա նշել է, որ Հայաստանի արտահանման հիմնական երկու բացադրչչներն են լեռնահումքային արդյունաբերությունը և գյուղատնտեսությունը, որոնք մեծապես կախված են արտաքին շուկաներում տիրող իրավիճակից: Օրինակ, լեռնահումքային ձեռնարկությունների հասույթն էապես կրճատվել է մետաղների համաշխարհային գների անկման հետևանքով, իսկ ինդուստրիալ—ագրարային հատվածի ներկայացուցիչները, որոնք իրենց ապրանքներն արտահանում են Ռուսաստան, սկսել են հսկայական վնասներ կրել, կապված ռուբլու արժեքրկման հետ: Այսպիսով, միջազգային բոլոր կազմակերպությունների կանխատեսումներն այն մասին, որ Հայաստանում սկսվել է տնտեսական ստագնացիա և նույնիսկ ռեցեսիա, ըստ տնտեսագետի, լիովին արդարացված են:
ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մեջ Ասատրյանը տեսնում է ավելի շատ քաղաքական, քան տնտեսական բաղադրիչ. «դա նույնն է, երբ քեզ զոռով ամուսնացնում են, իսկ դու խնդրում ես, որ հնարավորության դեպքում թույլ տան հանդիպես նաև սիրուհու հետ: Այստեղ չի գործում «և - և» բանաձևը, այստեղ մաքսային հստական քաղաքականության մեջ կարող է լինել միայն «կամ - կամ»: Այսօր կարելի է հստակ ասել, որ Հայաստանի տնտեսությունն արդեն ոչ մեկի չի հետաքրքրում, և դրա մասին է միանշանակորեն վկայում օտարերկրյա ներդրումների ծավալների մի քանի անգամ կրճատումը»,-եզրափակել է Ասատրյանը:
Հիշեցնենք, որ միջազգային ֆինանսական կառույցները շարունակում են վատթարացնել Հայաստանի տնտեսության աճի 2015 թվականի կանխատեսումները. ԵԱԶԲ – Հայստանի ՀՆԱ աճը 2015 թվականին կկազմի 1,6%, EBRD և ԱՄՀ – 0%, Ասիական Զարգացման Բանկի կանխատեսումով – 1,6%: