ՊրոԿրեդիտ Բանկը ստացել է Certification International UK Limited ընկերության կողմից տրված ISO/IEC 27001:2013 ստանդարտին համապատասխանության մասին վկայագիրը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, հավաստագրման նպատակն է՝ բարելավել տեղեկատվության անվտանգության համակարգի համապատասխանությունը սահմանված ստանդարտներին և քաղաքականություններին:
Աղբյուրի համաձայն, աուդիտորական ստուգման արդյունքների համաձայն, ՊրոԿրեդիտ Բանկն ամբողջապես բավարարում է տեղեկատվության անվտանգության կառավարման համակարգին ներկայացվող բոլոր պահանջներին: Վկայագիրը տրված է 3 տարի ժամկետով: Սա ևս մեկ քայլ է դեպի առավել ապահով և անվտանգ համագործակցություն Բանկի հաճախորդների և շահագրգիռ կողմերի հետ: Մեր գործընկերները, բաժնետերերը և հաճախորդները կարող են համոզված լինել, որ Բանկի տեղեկատվական ակտիվները պաշտպանված են, իսկ անվտանգության ռիսկը հասցված է նվազագույն մակարդակի:
«Բանկը հանդիսանում է ՊրոԿրեդիտ Խմբի անդամ, և բոլոր ՊրոԿրեդիտ բանկերում ներքին և արտաքին բոլոր ընթացակարգերը մշակվում են ՊրոԿրեդիտ Հոլդինգում կիրառվող ընդհանուր ստանդարտների համաձայն: Այդ կանոնակարգերում հատուկ ուշադրություն է դարձվում տեղեկատվության անվտանգության խնդիրներին: Հիմք ընդունելով դա՝ մենք որոշակի փոփոխություններ ենք կատարել մեր գործող ներքին քաղաքականությունների և ընթացակարգերի մեջ, մշակել ենք մի քանի նոր ընթացակարգեր և կիրառել ենք այդ փոփոխությունները մեր գործընթացներում: ISO/IEC 27001:2013 վկայագիրը ստանալն էլ ավելի վստահելի է դարձնում բանկային գործունեությունը տեղեկատվության անվտանգության առումով»,-ասած Բանկի Տեղեկատվության անվտանգության պատասխանատու Վահան Մարկարովը:
Նշենք, որ Հայաստանում ՊրոԿրեդիտ Բանկը սկսել է իր գործունեությունը 2008թ. փետրվարի 5-ին: Այն հանդիսանում է միջազգային ՊրոԿրեդիտ խմբի անդամ, որի գործունեությունը ղեկավարվում է Գերմանիայում գտնվող ՊրոԿրեդիտ Հոլդինգի կողմից: Խումբը գործում է Արևելյան Եվրոպայում, Լատինական Ամերիկայում և Գերմանիայում: ՊրոԿրեդիտ Հոլդինգը և Գերմանիայի ՊրոԿրեդիտ Բանկը վերահսկվում են Գերմանիայի ֆինանսական վերահսկողության մարմնի (BaFin) կողմից, որը մեծապես կարևորում է ՊրոԿրեդիտ ընկերությունների հուսալիությունն ու կայունությունը: Հայաստանի ՊրոԿրեդիտ Բանկը 100 արտասահմանյան կապիտալով բանկ է, որը տրամադրում է ֆինանսական ծառայությունների ամբողջ փաթերը և որի ուշադրության կենտրոնում է փոքր և միջին ձեռնարկությունների զարգացումը, ինչպես նաև բնակչության մոտ խնայողական մշակույթի տարածումը: