Արդշինբանկը 2015 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով հանդիսանում է ֆիզիկական անձանց վարկավորման գծով առաջատարը – 22.6%: Առաջին եռամսյակի արդյունքներով բանկն իր դիրքերը բարելավել է առաջատարների եռյակում, 2-րդ տեղը զբաղեցնելով ընդհանուր ակտիվների չափերով, վարկային ներդրումներով, պարտավորություններով և հաճախորդներից ներգրավված միջոցներով: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, վարկավորման շուկայում իրականացրած ակտիվ գործունեության շնորհիվ բանկին հաջողվել է զուտ շահույթի գծով վերականգնել իր դիրքերն առաջատարների հնգյակում:
Աղբյուրի համաձայն, առաջին եռամսյակում բանկի ակտիվներն աճել են 1%, մինչև 370.2 մլրդ.դրամ, վարկային պորտֆելը` 8.7%, մինչև 239.1 մլրդ.դրամ (առանց միջբանկային վարկերի, բայց պահուստների հետ միասին), ֆիզիկական անձանց վարկերն աճել են 22.6%, մինչև 78.6 մլրդ.դրամ: Չաշխատող ակտիվների տեսակարար կշիռը (NPL) բանկի վարկային ներդրումներում առաջին եռամսյակում աճել է 0.1%, մինչև 2.9%:
Միջազգային ֆինանսական կառույցներից Արդշինբանկն առաջին եռամսյակում ներգրավել է 16 մլն.դոլար, արտաքին աղբյուրներից ներգրավված միջոցների պորտֆելը հասցնելով 180 մլն.դոլարի:
Բանկի ընդհանուր կապիտալն առաջին եռամսյակում աճել է 2.3%, 2015 թվականի ապրիլի 1-ին հասնելով 48.3 մլրդ դրամի: Հիշեցնենք, որ 2014 թվականի 4-րդ եռամսյակում բանկն իր ընդհանուր կապիտալը համալրեց կանոնադրական կապիտալում իրականացված 26.6% կամ 4 մլրդ.դրամի համալրման հաշվին, դրանով մաժորիտար բաժնետիրոջ մասնաբաժինը 97.23%-ից հասցնելով 97.52%-ի:
Բանկի զուտ շահույթը 2015 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով կազմել է 782.7 մլն.դրամ, եռամսյակային աճը` ավելի քան 6 անգամ: Ընդ որում, շահույթի 66%-ն ապահովվել է արտարժույթի առք և վաճառքի հաշվին:
Նշենք, որ 2014 թվականի նոյեմբերի 13-ին «Արդշինինվեստբանկե ՓԲԸ-ն վերանվանվեց «Արդշինբանկե ՓԲԸ-ի: «Արդշինինվեստբանկե ՓԲԸ-ն գրանցվել էր 2003 թվականի փետրվարին, իսկ նույն թվականի մարտին ձեռք բերեց Արդշինբանկ ԲԲԸ ակտիվները և պարտավորությունները, մասնաճյուղերի ցանցի հետ միասին (24), նոյեմբերին ձեռք բերեց Ագրոբանկի ակտիվները, մասնաճյուղերի հետ միասին (35): Այդ պահից մինչ օրս Արդշինբանկն ունի 55 մասնաճյուղ (2 տեղ): 2015 թվականի ապրիլի 1-ի դրությամբ բանկի մաժորիտար բաժնետերն է «Բիզնես Ինովացիաների Կենտրոնե ՍՊԸ-ն` 97.52%: Իր հիմնական ցոցանիշներով բանկն ավանդաբար գտնվում է առաջատարների կազմում: Մասնավորապես, ընդհանուր կապիտալի չափերով, ակտիվներով, վարկային ներդրումներով, ընդհանուր պարտավորություններով, հաճախորդների հանդեպ պարտավորություններով բանկը գտնվում է առաջատարների եռյակում: