2015թ.-ի ապրիլի 27-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում տեղի է ունեցել «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ ԱՄՆ դոլարով արտահայտված արտարժութային պարտատոմսերի (SWISB3) երրորդ թողարկման տեղաբաշխումը: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բորսայի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, ընկերությունը տեղաբաշխման է ներկայացրել 1,000 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 5 տարի ժամկետայնությամբ, 8.5% արժեկտրոնի տոկոսադրույքով, 5,000 հատ անվանական արժեկտրոնային պարտատոմս` 5 մլն. ԱՄՆ դոլար ծավալով։
Պարտատոմսերի համար ներկայացված գնման հայտերի ընդհանուր գումարը (ընդհանուր պահանջարկը) կազմել է 5,427,000 ԱՄՆ դոլար: Պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են, որի արդյունքում Ընկերությունը ներգրավել է 5 մլն.ԱՄՆ դոլար: Տեղաբաշխված արժեթղթերի կտրման գինը եղել է 1,000 ԱՄՆ դոլար, իսկ միջին կշռված եկամտաբերությունը և կտրման եկամտաբերությունը՝ 8.5 %:
Հիշեցնենք, որ ապրիլի 16-ին բորսայի տեղաբաշխման հարթակում տեղաբաշխվել էին ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի պարտատոմսերի 1-ին և 2-րդ տրանշները, որի արդյունքում ընկերությունը ներգրավել է 5 մլն ԱՄՆ դոլար: Մասնավորապես, առաջին տրանշով (բորսայական հապավումը` SWISB1) տեղաբաշխվել է 2 հազ.պարտատոմս` 2 մլն դոլար ընդհանուր ծավալով: Մեկ արժեթղթի անվանական արժեքը նույնպես կազմել է 1000 դոլար, եկամտաբերությունը` 7.5%, նախնական (առավելագույնը) տոկոսադրույքը` 7.5%, իսկ մարման ժամկետը`3 տարի: SWISB1 պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են, ինչի արդյունքում բանկը ներգրավեց 2 մլն.դոլար: Նշված պարտատոմսերին ներկայացված հայտերի ընդհանուր ծավալը 2 մլն դոլար: Տեղաբաշխված պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը և կտրման եկամտաբերությունը կազմել է 7.5%, իսկ կտրման գինը կազմել է 1000 դոլար: Երկրորդ տրանշով (բորսայական հապավումը` SWISB2) տեղաբաշխվել է 3 հազար պարտատոմ, 3 մլն.դոլար ծավալով: մեկ պարտատոմսերի նախանական արժեքը կազմել է 1000 դոլար, եկամտաբերությունը` 8%, նախնական (առավելագույնը) տոկոսադրույքը կամ կտրման գինը`8%, շրջանառության ժամկետը`4 տարի: SWISB2 պարտատոմսերը նույնպես ամբողջովին տեղաբաշխված են, ինչի արդյունքում բանկը ներգրավեց 3 մլն.դոլար: Այդ պարտատոմսերին ներկայացված հայտերի ընդհանույ ծավալը կազմել է 3,010 մլն դոլար: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը և կտրման եկամտաբերությունը կազմել է 8%, իսկ կտրման գինը կազմել է 1000 դոլար:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշների, Արմսվիսբանկի ակտիվները 2015 թվականի հունվարի 1-ին կազմել են 84.5 մլրդ դրամ, տարեկան աճը` 21%, ընդհանուր կապիտալը կազմել է 17,9 մլրդ դրամ, վարկային ներդրումները` 38.1 մլրդ դրամ, տարեկան կտրվածքով աճը`32.4%, պարտավորությունները կազմել են 66.6 մլրդ դրամ, տարեկան աճը`36.9%, ժամկետային ավանդները`29.3 մլրդ. դրամ (գերակշռում են իրավաբանական անձանց միջոցները), տարեկան աճը`35,1%: Ներդրումները պետական պարտատոմսերում կազմել են 28.6 մլրդ դրամ, տարեկան անկումը` 4,4%: 2014 թվականը Բանկը եզրափակել է 2.3 մլրդ.դրամ զուտ շահույթով, տարեկան աճը` 32.4%: Այս ցուցանիշով բանկը գտնվում է լավագույն տասնյակում:
Նշենք, որ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը հիմնադրվել է որպես փակ բաժնետիրական ընկերություն 2004թ. հոկտեմբերի 7-ին և ՀՀ ԿԲ-ից ստացել է բանկային գործունեության լիցենզիա 2005թ. փետրվարի 25-ին: Բանկի բաժնետոմսերի 80%-ի սեփականատերն է հանդիսանում Վարտան Սիրմակեսը, ով շվեյցարական ժամացույցների «Ֆրանկ Մյուլլեր Ուոչլանդ» ընկերության հիմնադիրն է, իսկ 20%-ը պատկանում է Վարտան Սիրմակեսի կողմից կառավարվող «ԲԵԼԵԳԻՆԳՍՄԱՉԵՓԻՋ ՋՈՆԳՈ» ՍՊԸ–ին: Բանկը գործունեություն է ծավալում կորպորատիվ և ներդրումային ուղղություններով՝ կիրառելով փրայվիթ բենքինգի տեխնոլոգիաներ: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ն Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է: 26.01.2009թ.-ից «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ն պաշտոնապես վերանվանվել է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի: 05.06.2009թ.-ից ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ն «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ի միակ բաժնետերն է: