ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԿՈԼ ԲԱՆԿԸ շարունակում է մարզային տարածքների կանաչապատման ծրագրի իրականացումը:
Ինչպես տեղեկացնում է մամուլի ծառայությունը, այս անգամ բանկը ծառատունկ է իրականացրել Կոտայքի մարզի Ակունք գյուղում: Միջոցառման ընթացքում ֆինանսական կառույցի աշխատակիցները գյուղի բնակիչների հետ միասին Սուրբ Կարապես եկեղեցուն մոտ գտնվող տարածքում տնկել են մոտ 300 ծառ:
Ապագայում բանկը խոստանում է իրականացնել բնապահպանական միջոցառումներ:
Նշենք, որ «ՙԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ Հայաստանում գործում է 1995 թվականից: 2006 թվականի սեպտեմբերից բանկի մաժորիտար բաժնետերն է եվրոպական խոշորագույն Credit Agricole S.A. բանկային խումբը` 15,56% բաժնեմասով, որին մասնակցության մեծությամբ հետևում է SJSC «Sacam International» ընկերությունը (Credit Agricole S.A խմբի անդամ)` 12,44%, որոնցից բացի կապիտալում ներկա են նաև գյուղացիական փոխօգնության 10 մարզային միություններ:
RUB | 4.26 | -0.01 |
USD | 387.60 | -0.49 |
EUR | 420.12 | -1.81 |
GBP | 490.31 | -1.36 |
CAD | 284.16 | -0.61 |
JPY | 24.87 | -0.22 |
CNY | 53.63 | -0.14 |
CHF | 426.22 | -3.84 |