ԱՊՊԱ պահանջարկի չի կրճատվի, անգամ եթե այն դառնա կամավոր, քանի որ ավտոսեփականատերերն արդեն հասկանում են, թե ինչքան ձեռնտում է ավտոքաղաքացիական պատասխանատվության ապահովագրությունը: ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում նման կարծիք է արտահայտել ՌԵՍՈ ապահովագրական ընկերության տնօրեն Սամվել Գրիգորյանը:
Նրա խոսքով, դե մի քանի տարի առաջ ԱՊՊԱ-ն ընկալվում էր որպես պարտադիր հարկ կամ պետության հաշվին գանձվող վնաս: «Ցանկացած նոր պրոդուկտ հասարակության կողմից ըմբռնվում է ներդրումից 5-6 տարի անց: Այս համատեքստում նշեմ, ԱՊՊԱ-ն բացառիկ դեր խաղաց Հայաստանում ապահովագրական շուկայի, ինչպես նաև ապահովագրական մշակույթի կայացման և զարգացման գործում: ԱՊՊԱ-ն շարունակում է ավանդաբար զարգանալ»,-նշել է Ս.Գրիգորյանը:
Անդրադառնալով այն խնդրին, որ Հայաստանի ֆինանսական հաշտարարի գրասենյակի կողմից ստացված բողոքների մեծ մասն ուղղված են ապահովագրական ընկերություններին, իսկ ամենից շատ` ԱՊՊԱ-ին, նա նշել է, որ բողոքները վերաբերվում են ոչ թե ԱՊՊԱ համակարգին, որպես այդպիսին, այլ ապահովագրողների գործունեության մեխանիզմներին: «Այլ խոսքով, այն ինչ ակնկալում է հաճախորդը, չի համապատասխանում ապահովագրողի հնարավորություններին, ինչպես ընթացակարգային, այնպես էլ օրենսդրական առումով»,-նշել է Ս.Գրիգորյանը:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, ԱՊՊԱ գծով վճարները 2014 թվականին հասել են 17,8 մլրդ դրամի, կազմելով հայ ապահովագրողների ընդհանուր պորտֆելի 59.2% -ը, տարեկան կտրվածքով աճելով 14.3%: Միևնույն ժամանակ, հատուցումները կազմել են 9.7 մլրդ դրամ, մեկ տարում նվազելով 0,7%: ԱՊՊԱ գծով գործող ապահովագրական պայմանագրերի թիվը 2014 թվականի վերջին կազմել է 200 500 պայմանագիր, նախորդ տարվա 181 177 պայմանագրի փոխարեն:
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |