Հայաստանի բանկային համակարգը 2015 թվականի առաջին եռամսյակում երկրի պետբյուջեին է փոխանցել 9.742 մլրդ դրամիհարկային մուտքեր, տարեկան աճը՝ 9.2%: Նշված գումարից 8.681 միլիարդ դրամ կազմել են շահութահարկի և եկամտահարկի գծով մուտքերը: Ըստ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի տվյալների, 2015 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի խոշորագույն հարյուր հարկատուների ցանկում են 21 բանկերից 13-ը (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 11-ի փոխարեն): Առաջին հնգյակում են՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ, Արդշինբանկը, Ամերիաբանկը և HSBC Բանկ Հայաստանը:
Բանկերի շարքում վճարված հարկերի գծով առաջատարն ՎՏԲ-Հայաստան Բանկը, որը խոշորագույն հարկատուների մեջ զբաղեցրել է 20-րդ տեղը, վճարելով են պետական բյուջեին 1,167 մլրդ.դրամ, որից 966,8 մլն.դրամ՝ շահութահարկ և եկամտահարկ: Այնուհետև հաջորդում են՝ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ, 21 տեղ, վճարելով 1,063 մլրդ դրամ, որից 956,6 մլն.դրամ՝ շահութահարկ և եկամտահարկ, Արդշինբանկը -27 տեղ, վճարել է 928,5 մլն դրամ, որից 791,1 մլրդ դրամ՝ շահութահարկ և եկամտահարկ, Ամերիաբանկ - 31 տեղ, վճարել է 856,3 մլն դրամ, որից 825,1 մլն.դրամ՝ շահութահարկի և եկամտահարկ և HSBC Բանկ Հայաստանը – 32 տեղ, վճարելով 849,8 մլն դրամ, որից 755,7 մլն.դրամ՝ շահութահարկ և եկամտահարկ:
Հարյուր խոշոր հարկատուների ցանկուն են նաև՝ Հայբիզնեսբանկը (39-րդ տեղ - 659,7 մլն դրամ, որից 601,6 մլն.դրամ շահութահարկ և եկամտահարկ), Ինեկոբանկը (46-րդ տեղ - 586,9 մլն դրամ, 548,2 մլն.դրամ շահութահարկ և եկամտահարկ), Յունիբանկը (49-րդ տեղ - 562,6 մլն դրամ, 527,8 մլն.դրամ շահութահարկ և եկամտահարկ), Արարատբանկը (59 տեղ - 450,1 մլն դրամ, 411,3 մլն. դրամ շահութահարկ և եկամտահարկ), Անելիք Բանկը (69-րդ տեղ - 403 մլն. դրամ, 273,5 մլն.դրամ, շահութահարկ և եկամտահարկ), Հայէկոնոմբանկը (70 տեղ, 397,3 մլն դրամ, 358,7 մլն. դրամ, շահութահարկ և եկամտահարկ), Կոնվերս բանկը (73 տեղ - 364,9 մլն.դրամ, 334,6 մլն.դրամ, շահութահարկ և եկամտահարկ), Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը (82 տեղ - 320,1 մլն դրամ, 278,5 մլն. դրամ շահութահարկ և եկամտահարկ):
Խոշորագույն հարկատուներիերկրորդ հարյուրյակում են Պրոմեթեյ Բանկը - 106 տեղ, որը վճարել է 243,8 մլն դրամ, որից 235 մլն դրամի շահութահարկ և եկամտահարկ, Հայկական Զարգացման Բանկը (115 տեղ - 213,6 մլն դրամ, 207,1 մլն.դրամ շահութահարկ և եկամտահարկ), Արմսվիսբանկը (123 տեղ - 202,2 մլն դրամ, որից 190,2 մլն.դրամի եկամտահարկ և եկամտահարկ), ՊրոԿրեդիտ Բանկը (157 տեղ - 157.5 մլն. դրամ, 129 մլն.դրամի շահութահարկ և եկամտահարկ), Բիբլոս Բանկ Հայաստանը (158-րդ տեղ - 156,7 մլն դրամ, որից 142.5 մլն. դրամ շահութահարկ և եկամտահարկ):
Բացի այդ, 1000 խոշոր հարկատուների ցանկում են նաև Արցախբանկը, 418 տեղ, որը վճարել է 56,9 մլն.դրամ, այդ թվում 54.2 մլն դրամի շահութահարկ և եկամտահարկ, Մելլաթ Բանկը - 439 տեղ (54.2 մլն դրամ, 51 մլն. դրամ շահութահարկ և եկամտահարկ), ԲՏԱ Բանկը - 496 տեղ (46.4 մլն դրամ, 42.6 մլն. դրամ շահութահարկ և եկամտահարկ):
Ըստ ԱրմԻնֆո գործակալության՝ Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի, Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր կուտակված շահույթը 2015 թվականի առաջին եռամսյակում կազմել է 148,6 մլրդ.դրամ, տարեկան կտրվածքով նվազելով 12,7%: Կուտակված շահույթի գծով հինգ առաջատարներն են՝ HSBC Բանկ Հայաստանը- 27.9 մլրդ. դրամ, Արդշինինվեստբանկը - 24.3 մլրդ դրամ, Ամերիաբանկը - 18.5 մլրդ.դրամ, ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ -13 մլրդ.դրամ և ԻՆԵԿՈԲԱՆԿԸ - 11,6 մլրդ դրամ:
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, ՀՀ դրամի հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 2015 թվականի մարտի 31-ին կազմել է 471.13 /դոլար: