ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԴՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ նախատեսում է 2015 թվականը եզրափակել 3.8 մլրդ.դրամ շահույթով: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ մայիսի 5-ին կայացած զրույցում հայտնել է բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:
«Ընդհանուր առմամբ, բանկն իր 2014 թվականի արդյունքներից գոհ չէ և մտադիր է ընթացիկ տարում վերականգնել անցյալ տարվա կորուստները: Իսկ բանկի այս տարվա գործունեությունից ես, ընդհանուր առմամբ, գոհ եմ: Մենք իրականացնում ենք նախագծեր, որոնց արդյունքը ֆինանսական ցուցանիշների վրա միանգամից չի երևա, այլ հաջորդ տարիներին»,-նշել է Ա.Անդրեասյանը:
Նրա խոսքով, բանկի գործունեության հիմնական ուղղությունները գյուղատնտեսության և ՓՄՁ ոլորտների վարկավորումն է: «Մենք ակնկալում ենք ցուցանիշների աստիճանաբար աճ: Ընդ որում, վարկային պորտֆելի աճը` մինչև 205 մլրդ.դրամ, որտեղ 40%-ը կկազմեն գյուղատնտեսական վարկերը, իսկ 30%-ը` ՓՄՁ վարկերը: Մնացած մասը կկազմեն սպառողական վարկերը»,-պարզաբանել է բանկի ղեկավարը:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշների, ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը 2015 թվականի առաջին եռամսյակում չորրորդ տեղն է զբաղեցրել Հայաստանի բանկային համակարգում, մասնավորապես, զուտ շահույթով, որը կազմել է 784 մլն դրամ, տարեկան աճը` գրեթե 3 անգամ: Բանկը նույնն է դիրքում է նաև վարկային ներդրումների չափերով (միջբանկային վարկերի հետ միասին), մեկ տարում այդ ցուցանիշը բարեավելով 3,5%, մինչև 198,2 մլրդ դրամ: Վարկային պորտֆելի կառուցվածքում տնտեսության վարկավորման մասնաբաժինը գերազանցել 34%-ը կամ 67.7 մլրդ դրամը, իսկ ֆիզիկական անձանց վարկավորումը (այդ թվում` ֆերմերների) - 63% կամ 124,3 մլրդ դրամ: Ըստ ոլորտների, բանկի վարկային պորտֆելում գյուղատնտեսական վարկերը կազմել են 35% կամ 73,6 մլրդ դրամ, ՓՄՁ վարկերը` մոտ 25%, կամ 48.5 մլրդ. դրամ: Բանկի միագումար ներդրումները ՓՄՁ ոլորտում հասնում է 8%-ի: Ակտիվների չափերով բանկն զբաղեցնում է վեցերորդ դիրքը շուկայում, տարեկան կտրվածքով աճը` 5,3%, մինչև 278,7 մլրդ. դրամ: Ընդհանուր պարտավորություններով նույնպես բանկն զբաղեցնում է վեցերորդը տեղը, տարեկան աճը` 8.1%, մինչև 228,6 մլրդ դրամ: Առաջին եռամսյակի արդյունքներով բանկն առաջինն է ընդհանուր կապիտալի չափերով, որը կազմել է 49.9 մլրդ դրամ, տարեկան անկումը` 5,8%: Մասնաճյուղերի ցանցի ընդգրկումով Բանկի զբաղեցնում է երկրորդ տեղը շուկայում` 14 մայրաքաղաքային և 41 մարզային ստորաբաժանումներ, իր ներկայույթունն ապահովելով Հայաստանի բոլոր մարզերում, առանց բացառության:
Հիշեցնենք, որ «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ Հայաստանում գործում է 1995 թվականից: 2006 թվականի սեպտեմբերից բանկի մեծամասնական բաժնետերն է Եվրոպայի խոշորագույն բանկային խումբը` Credit Agricole S.A.-ն, որի մասնակցությունը բանկի կապիտալում կազմում է 15,56%: Բանկի երկրորդ խոշոր բաժնետերն է «SACAM International» SJSC (Credit Agricole S.A. խմբի անդամ) - 12,44%, բացի այդ, բանկի բաժնետերեր են հանդիսանում նաև Գյուղփոխօգնության մարզային 10 միություններ:-