ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԴՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ նախատեսում է իրներկայություննընդլայնելմայրաքաղաքում: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ մայիսի 5-ին կայացած զրույցում հայտնել է բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:
Նա հավելել է, որ առաջիկայում Երևանում նախատեսվում է նոր մասնաճյուղի բացում, որըտեղակայվածկլինիՏերյան փողոցում:
«Ներկայումս բանկը ներկայացված է երկրի բոլոր մարզերում և մասնաճյուղեր ունի գրեթե բոլոր քաղաքներում: Սակայն, մենք մտադիր ենք ավելի մոտ գտնվել բնակչությանը, մասնավորապես, ընդլայնել մեր ներկայությունը երկրի խիտ բնակեցված բնակավայրերում և ավելացնել մասնաճյուղերի թիվը խոշոր քաղաքներում»,-ասել է բանկի ղեկավարը:
Մայիսի 5-ին բանկը Երևանում բացեց «Սայաթ Նովա» մասնաճյուղը, որի հետո մայրաքաղաքային մասնաճյուղերի թիվը հասավ14-ի: Այսպիսով, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԴՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ մասնաճյուղերի թվով զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը այաստանի բանկային համակարգում: Բանկի մասնաճյուղրի ընդհանուր թիվը մայիսի 5-ի դրությամբ հասավ 55-ի, որից 14-ը գտնվում է Երևանում, իսկ 41-ը` Հայաստանի բոլոր մարզերում, առանց բացառության: Ընդ որում, «Անի» (Գյումրիում) և «Մեծամոր» (Մեծամորում) մարզային մասնաճյուղերը բացվել էին այս տարվա փետրվարի 24-26-ին: Բանկը շարունակում է մասնաճյուսերի ցանցի ընդլայնումը, ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում: Մասնավորապս, մայիսին մայրաքաղաքում կբացվի ևս մեկ մասնաճյուղ, իսկ ընթացիկ տարում նախատեսվում է նաև մարզային նոր մասնաճյուղերի բացում: Այժմ մասնաճյուղերի ներգրավվածությամբ բանկն արդեն զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը Հայաստանի բանկային համակարգում, բայց մարզային նոր մասնաճյուղերի բացումից հետո դրանց ընդհանուր թվով բանկը կարող է դառնալ համակարգի առաջատարը:
Հիշեցնենք, որ «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ Հայաստանում գործում է 1995 թվականից: 2006 թվականի սեպտեմբերից բանկի մեծամասնական բաժնետերն է Եվրոպայի խոշորագույն բանկային խումբը` Credit Agricole S.A.-ն, որի մասնակցությունը բանկի կապիտալում կազմում է 15,56%: Բանկի երկրորդ խոշոր բաժնետերն է «SACAM International» SJSC (Credit Agricole S.A. խմբի անդամ) - 12,44%, բացի այդ, բանկի բաժնետերեր են հանդիսանում նաև Գյուղփոխօգնության մարզային 10 միություններ: