2015թ. մայիսի 5-ին «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի անվանական արժեկտրոնային պարտատոմսերի 1-ին և 2-րդ թողարկումները ցուցակվեցին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում՝ ընդգրկվելով պարտատոմսերի երկրորդային Bbond ցուցակում: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է բորսայի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, բանկի առաջին թողարկման՝ 2 մլն ԱՄՆ դոլար ընդանուր ծավալով, 1,000 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 2 տարի մարման ժամկետով, արժեկտրոնի 7.5% եկամտաբերությամբ պարտատոմսերը շրջանառվելու են Բորսայում SWISB1 հապավմամբ:
Բանկի երկրորդ թողարկման՝ 3 մլն ԱՄՆ դոլար ընդանուր ծավալով, 1,000 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 4 տարի մարման ժամկետով, արժեկտրոնի 8% եկամտաբերությամբ պարտատոմսերը շրջանառվելու են Բորսայում SWISB2 հապավմամբ:
Պարտատոմսերը թույլատրվել են նաև հասցեական և ՌԵՊՈ գործարքների կնքմանը:
Հիշեցնենք, որ 2015թ.-ի ապրիլի 16-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում տեղի էր ունեցել «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ ԱՄՆ դոլարով արտահայտված արտարժութային պարտատոմսերի 1-ին և 2-րդ թողարկումների տեղաբաշխումը: Ընկերությունը տեղաբաշխման էր ներկայացրել 2,000,000 ԱՄՆ դոլար (1-ին տրանշ, SWISB1) և 3,000,000 ԱՄՆ դոլար (2-րդ տրանշ, SWISB2) ծավալներով պարտատոմսերի երկու թողարկումներ: Տեղաբաշխմանը ներկայացված պարտատոմսերի առաջին տրանշը ներառել է 3 տարի ժամկետայնությամբ, 7.5% արժեկտրոնի տոկոսադրույքով, 2,000 հատ անվանական արժեկտրոնային պարտատոմս (SWISB1), իսկ երկրորդ տրանշը՝ 4 տարի ժամկետայնությամբ, 8.0% արժեկտրոնի տոկոսադրույքով, 3,000 հատ անվանական արժեկտրոնային պարտատոմս (SWISB2): Յուրաքանչյուր թողարկման մեկ պարտատոմսի անվանական արժեքը 1,000 ԱՄՆ դոլար է: SWISB1 պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքներն են: Պարտատոմսերի համար ներկայացված գնման հայտերի ընդհանուր գումարը (ընդհանուր պահանջարկը) կազմել էր 2,000,000 ԱՄՆ դոլար: Պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են, որի արդյունքում Ընկերությունը ներգրավել է 2,000,000 ԱՄՆ դոլար: Տեղաբաշխված արժեթղթերի կտրման գինը եղել է 1,000 ԱՄՆ դոլար, իսկ միջին կշռված եկամտաբերությունը և կտրման եկամտաբերությունը՝ 7.5 %: SWISB2 պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքներն են: Պարտատոմսերի համար ներկայացված գնման հայտերի ընդհանուր գումարը (ընդհանուր պահանջարկը) կազմել է 3,010,000 ԱՄՆ դոլար: Պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են, որի արդյունքում Ընկերությունը ներգրավել 3,000,000 ԱՄՆ դոլար: Տեղաբաշխված արժեթղթերի կտրման գինը եղել է 1,000 ԱՄՆ դոլար, իսկ միջին կշռված եկամտաբերությունը և կտրման եկամտաբերությունը՝ 8 %:
Ըստ ԱրմԻնֆո գործակալությանէ Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշների, Արմսվիսբանկը ակտիվները 2015 թվականի ապրիլի 1-ին կազմել են 74.3 մլրդ դրամ, տարեկան աճը, ընդհանուր կապիտալը կազմել է 17,6 մլրդ դրամ, ընդհանուր պարտավորությունները` 56.6 մլրդ.դրամ: Առաջին եռամսյակում բանկի զուտ շահույթը կազմել է 362.4 մլն.դրամ:
Նշենք, որ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը հիմնադրվել է որպես փակ բաժնետիրական ընկերություն 2004թ. հոկտեմբերի 7-ին և ՀՀ ԿԲ-ից ստացել է բանկային գործունեության լիցենզիա 2005թ. փետրվարի 25-ին: Բանկի բաժնետոմսերի 80%-ի սեփականատերն է հանդիսանում Վարտան Սիրմակեսը, ով շվեյցարական ժամացույցների «Ֆրանկ Մյուլլեր Ուոչլանդ» ընկերության հիմնադիրն է, իսկ 20%-ը պատկանում է Վարտան Սիրմակեսի կողմից կառավարվող «ԲԵԼԵԳԻՆԳՍՄԱՉԵՓԻՋ ՋՈՆԳՈ» ՍՊԸ–ին: Բանկը գործունեություն է ծավալում կորպորատիվ և ներդրումային ուղղություններով՝ կիրառելով փրայվիթ բենքինգի տեխնոլոգիաներ:
Նշենք նաև, որ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ն Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է: 26.01.2009թ.-ից «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ն պաշտոնապես վերանվանվել է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի: 05.06.2009թ.-ից ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ն «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ի 100% բաժնետերն է: