 
Հայաստանում ոչ պարենային ապրանքների գները 2015 թվականի հունվար-ապրիլին աճել են 4.6% (տարեկան աճը` 5,1%): Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, միայն 2015-ի ապրիլին ոչ պարենային ապրանքների գներն աճել են 1% (տարեկան թանկացումը`7%):
Ոչ պարենային ապրանքների խմբում ապրիլին գները հիմնականում բարձրացել են գրասենյակային ապրանքների` 1,4%, արվեստի գործերի` 1.5%, դեղամիջոցների` 2.2% թանկացման շնորհիվ: Տեքստիլը թանկացել է 0,1%, անձնական օգտագործման իրերը` 0,2%, կահույքը`0,3%, կոսմետիկան`0,3%, գորգերը` 0,4%, կենցաղային տեխնիկան`0,6% , շինանյութը`0.8%: Մինույն ժամանակ, էժանացել են ոսկերչական իրերը` 1.2%, վառելիքը` 0,4%, այգեգործական պարագաները` 0.2%: Լվացող միջոցների և խոհանոցային պարագաների գները մնացել են անփոփոխ: 2015 թվականի ապրիլին բենզինը և դիզելային վառելիքը համապատասխանաբար էժանացել են` 0,3% և 2,9% (տարեկան էժանացումը` համապատասխանաբար 8.9% և 10.8%), իսկ հունվար-ապրիլին էժանացել են համապատասխանաբար` 9.3% և 11.9%:
Հանրապետության ուսումնասիրվող քաղաքներից 6-ում ոչ պարենային ապրանքներն ապրիլին թանկացել են 0,1-1,7% (առավելագույն աճն արձանագրվել է մայրաքաղաքում), իսկ մնացած 5-ում գները նվազել են 0.1% -1,6%:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության մոնիտորինգի տվյալների, 2015 թվականի առաջին 2 ամիսներին նավթամքերքի մեկ լիտրի գները հյաստանում իջել են 50 դրամով: Առաջին էժանացումն արձանագրվեց հունվարի 16-ին` 10 դրամ, երկրորդը` հունվարի 26-ին, երրորդը` փետրվարի 7-ին, չորրորդը` փետրվարի 10-ին: Այսօր Սուպեր ԱԻ98 մարկայի բենզինի մեկ լիտրն արժե 470 դրամ. Պրեմիում ԱԻ95-ը` 40 դրամ, Ռեգուլյար ԱԻ91-ը` 420 դրամ, դիզվառելիքը` 440 դրամ, իսկ եվրոդիզելը` 450 դրամ մելկ լիտրի դիմաց: Հայաստանը նավթամթերքը հիմնականում ներկրում է Ռուսաստանից, որի հետ գործում է ինդիկատիվ հավասարակշռությունը: 2015 թվականին Ռուսաստանը առանց մաքսային տուրքի Հայաստան կմատակարարի 136, 2 հազար տոննա բենզին, որից 120 հազարը`ռուսական արտադրության: Այս տարի Հայաստանը կստանա նաև 150 հազար տոննա դիզելային վառելիք (ռուսական արտադրության), 47 հազար տոննա ավիացիոն վառելիք (8 հազար տոննա` ռուսական արտադրության) 29.2 հազար տոննա նավթային գուդրոն, բիտումի արտադրության համար (ռուսական արտադրության): Մատակարարումները տեղի կունենան մինչև 2015-ի դեկտեմբերի 31-ը:
Նշենք նա, որ Հայաստանի սպառողական շուկայում 2014 թ. ապրիլին գնանկումը կազմել է 0.4% (տարեկան կտրվածքով գնաճը`4,8%), իսկ հունվար-ապրիլին գնաճը կազմել է 1,9% (տարեկան գնաճը`5%):