Մենաշնորհների դեմ արդյունավետ պայքարի համար Հայաստանում անհրաժեշտ է քաղաքական կամք և համարձակություն: Նախօրեին Երևանում կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք է արտահայտել Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի նախագահ Սումա Չակրաբարտին:
<Ստվերային տնտեսությունը և մենաշնորհայնությունը ներդրումներ ներգրավելու և երկրի տնտեսությունը զարգացնելու հիմանական խոչընդոտներն են: Այդ մարտահրավրներին դիմակայելու համար Հայաստանի իշխանությունները պետք է ցուցաբերեն ամուր քաղաքական կամք և համարձակություն>,-նշել է ՎԶԵԲ ղեկավարը:
Նրա խոսքով, տնտեսության մրցունակությունը բարձրացնելու համար անհարաժեշտ է բարելավել ներդրումային մթնոլորտը, գրավիչ դառնալու համար տեղական, այնպես էլ օտարերկրյա ներդրողներին: <Ներդրումային մթնոլորտի բարելավումը և տնտեսության մրցունակության բարձրացումը ենթադրում են բոլորի համար հավասար պայմանների ստեղծում, համակարգային բարեփոխումների իրականացում մաքսային և հարկային համակարգերում, ինչպես նաև հակամենաշնորհայնության հանձնաժողովի դերի բարձրացում: Մենք կցանկանայինք տեսնել միջոցառումների հստակ ծրագիր, որն ուղղված կլինի այդ միջոցառումների իրականացմանը>,-նշել է Ս.Չակրաբարտին:
Բացի այդ, շարունակել է նա, անհրաժեշտ է Հայաստանում ներդնել անկախ բիզնես-օմբուդսմենի ինստիտուտը: <Այս հարցը ես բարձջրացրել եմ դեռ 2 տարի առաջ, Հայաստան կատարած իմ պաշտոնական այցի ընթացքում, բայց այն ժամանակ Հայաստանի իշխանություններն իմ առաջարկին վերաբերվեցին կասկածով: Իսկ հիմա ինձ այստեղ հարցնում են, թե երբ կարելի է ստեղծել այդ ինստիտուտը>,-ասել է ՎԶԵԲ ղեկավարը:
Նա նաև նշել է, որ ներկայումս Հայաստանում նկատվում է մենաշնորհների դեմ պայքարի որոշակի առաջխաղացում: <Այդ փաստի արձանագրումն արդեն իսկ դրական տեղաշարժ է>,-նշել է ՎԶԵԲ նախագահը:
Նա նշել է հարևան Վրաստանի փորձը, որտեղ, նրա խոսքով, 2000 թվականերին մենաշնորհների հետ կապված իրավիճակն առանձնապես չէր տարբերվում Հայաստանի իրավիճակից: <ՎԶԵԲ նպատակը խորհրդատվական, տեխնիկական և ներդրումային օժանդակության տրամադրումն է, բայց մենաշնորհների դեմ պայքարի համար առաջին հերթին անհրաժշտ է իշխանույթունների նվիրվածությունը և նախաձեռնությունը>,-ընդգծել է Ս.Չակրաբարտին:
ՎԶԵԲ երևանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դյվիիսն էլ իր հերթին է նշել, որ տնտեսության բանկային վարկավորման աճն արդյունավետ մեթոդ դարձավ մենաշնորհների վերացման հարցում: <Ներկայումս բանկերի ընդհանուր վարկային պորտֆելի ավելի քան 60%-ն ընկնում է տնտեսության վարկավորմանը, 2009-ի` 9%-ի փոխարեն: Դա այս կամ այն մենաշնորհային խմբերին չպատկանող ձեռնարկատերերին հնարավորություն տվեց ձեռք բերել ֆինանսական լրացուցիչ միջոցներ և զարգացնել իրենց բիզնեսը>,-նշել է Մ.Դեյվիսը: Նրա խոսքով, այդ պատճառով է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանում մեծ տեղ է հատկացնում ՓՄՁ վարկավորմանը և ֆինանսական ռեսուրսների նկատմամբ մատչելիության բարձրացմանը: <Հենց այդ նպատակով էլ մենք ակտիվորեն համագործակցում ենք Հայաստանի բանկերի, հատկապես միաձուլված և բաց բանկերի հետ, որոնք ունեն ՓՄՁ ոլորտի ֆինանսավորմանը ձեռնտու գործիքներ, այդ թվում` ազգային արժույթով կորպորատիվ պարտատոմսեր, լիզինգ և այլն>,-նշել է Մ.Դեյվիսը:
ՎԶԵԲ-ն իր գործունեությունը Հայաստանում սկսել է 1992 թվականից: Այդ ընթացքում բանկն ավելի քան 900 մլն.դոլար է ներդրել մոտ 135 ծրագրերի իրականացմանը, մասնավորապես, էներգետիկայի և ենթակառուցվածքների ոլորտներում, ինչպես նաև ֆինանսական ոլորտում, ընդ որում, նշած ներդրումների 87%-ն ուղղված է մասնավոր հատվածին: 2014 թվականի արդյունքներով Հայաստանում բանկի ընթացիկ պորտֆելը կազմել է ավելի քան 350 մլն.դոլար, իսկ միայն 2014 թվականին բանկը Հայաստանի տնտեսությանն է ուղղել 114 մլն.դոլարի ներդրումներ: