Մայիսի 11-ից մինչև սեպտեմբերի 11-ը ներառյալ` 1 տարի և ավել ժամկետով լխամասային գրասենյակում 75x310x435 և 125x310x435 չափերի պահատեղեր վարձակալող հաճախորդներին Բանկը տրամադրում է 25% զեղչ, ինչպես նաև VISA Classic payWave վճարային քարտ` 2 տարի գործողության ժամկետով, առանց չնվազող մնացորդի և տարեկան սպասարկման վճարի, հաճախորդի կողմից նշված արժույթով, ԱրմԻնֆո-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք, որ ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ-ն առաջին հայաստանյան բանկն է, որը սկսեց ընդունել և թողարկել VISA PayWave մեկ հպումով վճարային քարտեր: Այս տեխլոնոգիան թույլ է տալիս կատարել ակնթարթային վճարումներ առանց քարտը դրամապանակից հանելու` ընդամենը մոտեցնելով այն ոչ կոնտակտային հաշվարկային սարքին: Մինչև 10 հազ. դրամ գնումների դեպքում հաճախորդից չի պահանջվում մուտքագրել պին-կոդը: Վերոնշյալ հնարավորությունները առայժմ հասանելի են մայրաքաղաքի 23 առևտրային կետերում, հետագայում դրանց թիվը կավելանա: