ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ-ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ նախաձեռնությամբ բացվել է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը: Այս մասին մայիսի 15-ին հայտարարվել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ-ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ նախկին գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանի հիշատակին նվիրված երեկոյի ընթացքում:
«Հիմնադրամի գործունեությունն ուղղված կլինի հայ-ֆրանսիական հարաբերությունների խորացմանը և բարեկամության ամրապնդմանը: Հիմնադրամի շահառուները կլինեն սոցիալապես ակտիվ այն երիտասարդները, որոնք կկառուցեն հայ-ֆրանսիական բարեկամության նոր ապագան, ստեղծելով նոր արժեքներ: Յուրաքանչյուր տարի Հոգաբարձուների խորհուրդը կքննարկի առաջարկված ծրագրերը և դրանցից կընտրի նրանք, որոնք կհամապատասխանեն հիմնադրամի նպատակներին: Կցանկանայի շնորհակալություն հայտնել նաև ֆրանսիական «Credit Agricole» Բանկին, որը Հիմնադրամի գաղափարն առաջանալու պահից աջակցում էր մեզ»,-ասել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ-ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ ներկայիս գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:
Նշենք, որ «ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ» Հայաստանում գործում է 1995 թվականից, սկզբում որպես Գյուղացիական փոխօգնության կոոպերատիվ բանկ: 2006 թվականից բանկի մեծամասանական բաժնետերը դարձավ եվրոպական խոշորագույն բանկային` Credit Agricole S.A. խումբը, 15.56% բաժնեմասով, որին հաջորդում է «Sacam International» բաժնետիրական ընկերությունը (Credit Agricole S.A. խմբի անդամ) - 12,44%: Բացի այդ, բանկի կապիտալին մասնակցում են նաև Գյուղացիական փոխօգնության 10 մարզային միություններ: Մասնաճյուղերի, ինչպես նաև մարզային մասնաճյուղերի, ցանցով բանկը երկրորդն է հանրապետությունում – 56 մասնաճյուղ, որոնց մեծ մասը գտնվում է մարզերում (41 մասնաճյուղ), իր ներկայությունն ապահովելով Հայաստանի բոլոր մարզերում: ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը հիմնական հաշվեկշռային ցուցանիշներով 2014 թ-ին իր դիրքերն ամրապնդել է լավագույնների հնգյակում:
RUB | 4.26 | -0.01 |
USD | 387.60 | -0.49 |
EUR | 420.12 | -1.81 |
GBP | 490.31 | -1.36 |
CAD | 284.16 | -0.61 |
JPY | 24.87 | -0.22 |
CNY | 53.63 | -0.14 |
CHF | 426.22 | -3.84 |