Հայաստանի ապահովագրական ընկերոթյունների միագումար ակտիվները 2015 թվականի ապրիլի 1-ին կազմել են 40.1 մլրդ.դրամ, տարեկան կտրվածքով կրճատվելով 5,3%: 2215-ի առաջին եռամսյակում ապահովագրողների ակտիվներն աճել են 0.8%: Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, ակտիվների տարեկան անկում է արձանագրվել Հայաստանում գործող վեց ապահովագրական ընկերոյթուններից երեքի մոտ: Դրանք են` «ՌԵՍՈ» ընկերոթյունը - 25.6% (եռամսյակային աճը` 1.5%), «Նաիրի Ինշուրանս» - ը - տարեկան կտրվածքով կրճատվելով 21.3% (եռամսյակի անկումը`6.2%) և «ԻՆԳՈ Արմենիա» ընկերությունում - 5.6% (եռամսյակում - անփոփոխ): Իսկ ակտիվների աճ է արձանագրվել` «Արմենիա Ինշուրանս» ընկերությունում - 7% (առաջին եռամսյակում աճը եղել է 2.8%), «Սիլ Ինշուրանս» ընկերությունում - 6.7% (եռամսյակային աճը` 10.4%) և «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերությունում- 5,6% (աճը եռամսյակում` 1%):
Ըստ աղբյուրի, ապահովագրական ընկերությունների ակտիվների տարեկան անկումը պայմանավորված է ֆինանսական ընթացիկ ներդրումների կրճատումով - 13.4% (եռամսյակային աճը` 15.4%), ինչպես նաև ընթացիկ ակտիվների - 3.3% կրճատումով (եռամսյակային աճը` 2.9%): Միևնույն ժամանակ, դրամական միջոցները և դրանց համարժեքներն աճել են 22,3% (եռամսյակի աճը` 18,9%), իսկ կարճաժամկետ դեբետորական պարտավորույթունները` 54.1% (եռամսյակային անկումը` 3,8%): Ակտիվների կառուցվածքում ընթացիկ ակտիվները կազմել են 85% կամ 34,2 մլրդ դրամ, ընթացիկ ֆինանսական ներդրումները` 58.9% կամ 23.6 մլրդ դրամ, կարճաժամկետ դեբիտորական պարտավորությունները`21.2% կամ 8.5 մլրդ.դրամ, ոչ ընթացիկ ակտիվները կազմել են 14.8% կամ 5.9 մլրդ դրամ, հիմնական միջոցները և դրանց համարժեքները`2.6%, կամ 1 մլրդ. դրամ:
Ըստ Ռենկինգի, ակտիվների չափերով առաջին տեղում է «ԻՆԳՈ Արմենիա» ընկերությունը - 12.1 մլրդ դրամ: Այնուհետև հաջորդում են` «Ռոսգոսստրախ Արմենիա» - 11,3 մլրդ. դրամ, «Նաիրի Ինշուրանս» - 4.7 մլրդ դրամ, «Արմենիա Ինշուրչանս» - 4.3 մլրդ դրամ, «ՌԵՍՈ» - 4.2 մլրդ դրամ և «Սիլ Ինշուրանս» - 3,5 մլրդ.դրամ:
Նշենք, որ Հայաստանի ապահովագրական ընկերույթունները գործում են ապահովագրական 17 դասերում: Ապահովագրական 16 դասի լիցենզիա ունի «ԻՆԳՈ Արմենիա» ընկերությունը, որին հաջորդում է «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերույթունը - 15 դասերի ապահովագրության լիցենզիա (վարկային ռիսկերի ապահովագրույթուն իրականացնող միակ ընկերոթյունը). (Դոլարի փոխարժեքը 31.03.2015 թ.դրությամբ կազմել է 471.13 դրամ/դոլար):