Բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի որոշման համաձայն «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» Ընկերությունը համալրել է կանոնադրական կապիտալը 500 մլն. դրամով:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ընկերության մամուլի ծառայությունից, արդյունքում Ընկերության կանոնադրական կապիտալն այժմ կազմում է 2 մլրդ. դրամ:
Աղբյուրը նշում է, որ ներգրավված ֆինանսական միջոցները կնպաստեն շուկայում ընկերության դիրքերի ամրապնդմանը և նոր ինֆրակառույցների ստեղծմանը:
Առաջին եռամսյակի տվյալներով «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» Ընկերությունը հավաքագրված ապահովագրավճարների ծավալով շուկայում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության, Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական ընկերությունը 2015 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կանոնադրական կապիտալով զբաղեցրել է չորրորդ տեղը շուկայում - 1.5 մլրդ. դրամ, սեփական կապիտալով` ինգերորդ տեղը- 1,3 մլրդ դրամ, ակտիվներիչափերով` 6 – րդ տեղը- 3,5 մլրդ դրամ: 2015 թվականիառաջինեռամսյակում ընկերությանսեփականկապիտալնաճել է 3,4%, ակտիվները - 10.4%: Ընկերությանկուտակված վնասըկազմել է 372,2 մլն.դրամ, տարեկան աճը` 56%, 2015-իառաջինեռամսյակիանկումը` 11.6%: Ապահովագրական պրեմիաների ծավալովընկերություննզբաղեցրել է երրորդ տեղը շուկայում- 1.4 մլրդ դրամ, տարեկան աճը` 13%: Իրականացվածհատուցումներովընկերությունըզբաղեցրելէ4-րդտեղըշուկայում- 407,7 մլն.դրամ, տարեկան անկումը` 15,8%: Ընկերությունը 2015 թվականիառաջինեռամսյակը եզրափակելէ48.5 մլն դրամ զուտ շահույթով(4-րդ տեղ), նախորդտարվա38.6 մլն.դրամի վնասիփոխարեն:
2015 թվականիապրիլի 1-իտվյալներով, «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական ընկերության սեփականատերենեն` ձեռնարկատերեր Սուքիասյան ընտանիքը և «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ն, որոնցմասնաբաժինը համապատասխանաբարկազմել է` 80% և 20%: Ընկերություննունի274 գործակալ, որից 235-ըֆիզիկականանձինքեն, իսկ39-ը` իրավաբանական անձինք:
(ՀՀդրամիմիջին հաշվարկային փոխարժեքը 20.05.2015 թ. դրությամբկազմելէ479,77 դրամ/դոլար):
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |