Մայիսի 18-22-ըծավալների անկում է դիտվել արտարժույթիմիջբանկային շուկայում և բորսայիարտարժութայինհարթակում: Այդշաբաթվաընթացքումարտարժույթի միջբանկային շուկայում գործարքներիծավալները կրճատվեցին 4 անգամ, իսկբորսայում արտարժութային գործարքների ծավալը կրճատվեց10%: Արդյոնքում, ընթացիկ շաբաթվա ընթացքում դրամի փոխարժեքն արժեզրկումից տեղափոխվեց դեպի արժեվորում:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, հաշվետու շաբաթվա ընթացքում «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում արտարժույթով գործարքների ծավալը կազմելէ 5.550 մլն.դոլար, 477.22 դրամ/դոլարմիջինփոխարժեքով, ընդորում, բորսան գործել է միայն մայիսի 21-ին և 22-ին: Իսկարտարժույթիմիջբանկային շուկայումիրականացվածգործարքներիծավալըկազմելէ1.839 մլն դոլար, 479.25 դրամ/դոլարմիջին փոխարժեքով:
Աղբյուրի համաձայն, մայիսի 18-22-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում (գործարքները հաճախորդների հետ) բանկերի կողմից գնվել է 77.6 մլն.ԱՄՆ դոլար (շաբաթվա աճը` 22%), 479.45 դրամ մեկ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով և վաճառվել է 80.9 մլն ԱՄՆ դոլար (շաբաթվա աճը`12.5%), 481.22 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 8.6 մլն.եվրո, 536.78 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով (շաբաթվա աճը`56%) և վաճառվել է 11.5 մլն. եվրո (շաբաթվա աճը`40%) 543.03 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում բանկերի կողմից գնվել է 768.5 մլն. ռուբլի (շաբաթվա աճը`9%), 9.58 դրամ/ռուբլի միջին փոխարժեքով և վաճառվել է 476.2 մլն. ռուբլի (շաբաթվա աճը`ավելի քան 2 անգամ) 9,70 դրամ/ռուբլի միջին փոխարժեքով:
Նախորդ շաբաթ, ապրիլի11-17-ը Հայաստանի բանկերի կողմից ՀՀ դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 39 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 53.6 մլն ԱՄՆ դոլար: Նախորդ շաբաթվա համեմատ ՀՀ դրամով վարկերի ծավալը աճել է 5.1%, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը`60%:
Հիշեցնենք, որ 2014 թվականի վերջին ամիսներին Հայաստանի արժույթի շուկայում դիտվեց փոխարժեքի կտրուկ աճ, հատելով 570 դրամ/դոլարի սահմանագիծը: Հայաստանի արտարժույթի մանրածախ շուկայում դրամը դոլարի նկատմամբ հոկտեմբերից մինչև դեկտեմբերի 17-ը ներառյալ արժեզրկվեց 45%, այնուհետև, դեկտեմբերի 18-20-ն արժեվորվեց 25%, իսկ դեկտեմբերի 22-ին կրկին սկսեց արժեզրկվել: Դեկտեմբերի 27-ին դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ կազմեց 470 դրամ/դոլար, եվրոն` 574 դրամ / եվրո, ռուսական ռուբլին` 8.7 դրամ /ռուբլի: Բորսայում մեկ տարում իրականացվել է 744.5 մլն. դոլարի արտարժութային գործարք, ընդորում, ամսականծավալներովաչքիէընկելնոյեմբերը (117 մլն.դոլար): Տարվա ընթացքում բորսայում արտարժույթի փոխարժեքը 407.14 դրամ/դոլարից ցատկեց մինչև 560 դրամ/դոլար, դեկտեմբերի 27-ին իջնելով մինչև 470 դրամ/դոլար: 2014 թվականին ՀՀ դրամը ԱՄՆ դոլարի նկատմամբ ընդհանուր հաշվով արժեզրկվեց 40%, հաշվի առնելով դեկտեմբերի 17-ի` 570 դրամ առավելագույն և հուլիսի` 406 դրամ նվազագույն սահմանաչափերը: 2015 թվականի մարտինՀայաստանի արտարժույթի մանրածախ շուկայում դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ 478 դրամից իջեավմինչև 472 դրամ/դոլար, եվրոյի նկատմամբ` 534 դրամից նվազել է մինչև 509 դրամ/եվրո, իսկ ռուբլու նկատմամբ` 7.8 դրամից աճեցմինչև 8.3 դրամ/ռուբլի: Ապրիլից ՀՀ դրամը կրկին սկսեց արժեզրկվել, ապրիլի 30-ին դոլարի նկատմամբ ձևավորելով 477 դրամ/դոլար փոխարժեք, եվրոյի նկատմամբ` 530 դրամ/եվրո, իսկ ռուբլու նկատմամբ` 9,5 դրամ/ռուբլի փոխարժեք: Մայիսին դրամի արժեզրկումը երկրորդ տասնօրյակում փոխարինվելով արժեվորումով, մայիսի 22-ին դոլարի նկատմամբ փոխարժեքը ձևավորելով` 476.5 դրամ/դոլար, ռուսական ռուբլու նկատմամբ` 9.6 դրամ/ռուբլի, իսկ եվրոյի նկատմամբ` 531 դրամ/եվրո: