ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորել է Երևանում ՙGood Time՚ մանկական ժամանցային համալիրի կառուցումը, որը գտնվում է Հալաբյան 34/3 հասցեում:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունում, կենտրոնում զվարճանքները հասանելի են և երեխաներին, և մեծերին` ժամանցային, սպորտային և էքստրեմալ ատրակցիոններից մինչև հետաքրքիր շոու-ծրագրեր, ներկայացումներ: Այստեղ կարելի է նաև անցկացնել ծննդյան օրեր: Կենտրոնի փոքրիկ այցելուները կարող են խաղալ ֆիզիկական ակտիվություն պահանջող խաղեր, որոնք ենթադրում են հանգիստ համակարգչային խաղերից:
Ժամանցային կենտրոնը նախագծված ու կահավորված է այնպես, որ ապահովում է հարմարավետ և անվտանգ ժամանց նաև սահմանափակ կարողություններ ունեցող երեխաներին:
Կենտրոնը կառուցված ու զինված է եվրոպական ստանդարտներին համապատասխան, և այդ նպատակով ընկերությունը հրավիրել է զվարճանքի համալիրների կառուցման, միավորման, վճարումների ու վերահսկման համակարգերի ավտոմատացման ոլորտի մասնագետների ԱՄՆ-ից և Եվրոպայից:
ՙԵրեխաների համար ժամանցային համալիրի նախագծի ֆինանսավորումը մեր ավանդն է երեխաների ու ծնողների ակտիվ կյանքի բազմազանության և նրանց ժամանցի գործում: Սա Հայաստանում առաջին ադապտացված ժամանցային կենտրոնն է սահմանափակ կարողություններով երեխաների համար: Նմանատիպ նախագծերը շատ կարևոր են մեզ համար, քանի որ կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը ՎՏԲ-Հայաստան Բանկի քաղաքականության մի մասն է՚,- ասել է ՎՏԲ-Հայաստան Բանկի լխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի ուսևը:
ՙՄենք մեծ ջանք ու եռանդ ենք ներդրել կենտրոնի կոնցեպցիայի ստեղծման, դիզայնի մշակման, ժամանցի ոլորտում լավագույն արտադրողներից սարքավորումներ ձեռք բերելու հարցում: Առաջարկվող ծառայությունների շարքը, անվտանգությունը պրոֆեսիոնալ անիմատորները ու ատրակցիոնների գրավչությունը, ինչպես նաև խելամիտ գները սահմանում են մրցակցային առավելությունները: Հուսով եմ` այցելուները կգնահատեն մեր աշխատանքը և հաճույք կստանան անցկացրած ժամանակից՚,- ասել է ՙHenry Trade՚ ԲԲԸ հիմնադիր ոռ Համբարձումյանը:
ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: ՙՎՏԲ Բանկ՚ ԲԲԸ հանդիսանում է ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: