Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի կանխատեսման, 2015 թվականին Հայաստանի տնտեսական աճը կարագանա կազմելով 1.6-2.6%, նախկինում կանխատեսված` 0.4-2.8% փոխարեն: 2016-ին տնտեսական աճի տեմպերը կպահպանվեն` 1.4-2.8% սահմաններում, իսկ 2017-ին կհասնեն 3.4-5%-ի, ինչը պայմանավորված է կառավարության կողմից իրականացվող մի շարք ծրագրերով` արտաքին կողմնորոշում ունեցող հատվածում, ինչպես նաև արտաքին տնտեսական միջավայրի փուլային բարելավումով: Ընդ որում, հաշվի առնելով տնտեսական աճի դանդաղումը Հայաստանի գործընկեր-պետություններում, անորոշությունների խորացումը, օտարերկրյա ներդրումների հոսքերի կրճատումը, ինչպես նաև երկրում տնտեսական ցածր ակտիվույթունը, երկարաժամկետ հեռանկարում Հայաստանի տնտեսական աճը վերանայվել էր դանդաղման կողմը, մինչև 4-5%: Համեմատության համար նշենք, որ 2014-ին ԿԲ մի քանի անգամ վերանայեց իր կանխատեսումները, ընդ որում դանդաղման կողմը` 4.1-4.8%-ից մինչև 3.2-3.5%: Նորացված տվյալները բերված է ՀՀ ԿԲ 2015 թվականի 2-րդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում: Ի դեպ, վերանայվել է նաև արտահանման-ներմուծման դինամիկան: Մասնավորապես, արտահանման գծով ակնկալվում է 7-9% աճ, իսկ ներմուծման աճը կարող է կազմել 4-6%:
Կանխատեսվող հեռանկարում, համաշխարհային տնտեսությունում, ինչպես նաև Հայաստանի գործընկեր-երկրներում տնտեսական աճի արագացման պայմաններում, ակնկալվում է հումքի և պարենի շուկաներում ապրանքների գների կայուն աճ, արժույթների համեմատական կայունացում, հետագա ամրապնդմամբ, ինչը դրականորեն կանդրադառնա նաև Հայաստանի տնտեսության վրա:
Կանխատեսումների վերանայման առանցքային գործոն է հանդիսացել 2015-ին Եվրոգոտում տնտեսական աճի որոշակի արագացումը, Ռուսաստանի կանխատեսվող տնտեսական անկումը` մոտ 2.2%, տարեվերեջին հասնելով մինչև 4%-ի, ինչպես նաև այդ միտումների շարունակությունը մինչև 2016-ի կեսերը, որից հետո կանխատեսվում է տնտեսական աակտիվության դրական դինամիկա` 0.7% սահմաններում: ԱՄՀ ապրիլյան զեկույցում համաշխարհային տնտեսության աճը 2015-ին կանխատեսվում է 3.5%, 2016-ին` 3.8%, ինչը գրեթե չի տարբերվում հունվարյան կանխատեսումից: Համաշխարհային տնտեսության դանդաղ աճի պայմաններում հումքի և պարենի գների անկումը կշարունակվի մինչև 2015 թվականի կեսերը, որից հետո տեղի կունենա որոշակի վերականգնում, կապված արտադրության և առաջարկի կրճատման, ինչպես նաև համաշխարհային պահանջարկի աստիճանաբար աճի հետ: Համաշխարհային տնտեսության հետ կապված կանխատեսումներն առայժմ ռիսկային են, բայց նախորդ կանխատեսումների համեմատ ավելի հավասարակշռված են: Ռուսաստանի հետ կապված ռիսկերը հիմնականում բխում են տնտեսական նրա անկումից և այդ միտումների երկարաժամկետ պահպանումից, ինչը պայմանավորված է պատժամիջոցների խստացումով և կապիտալի արտահոսքի բացասական ազդեցությունով:
Ըստ նորացված Ծրագրի, արդյունաբերության հատվածում 2015-ին աճը կանխատեսվում է 1.5-2.5% (նախկին կանխատեսումը` 1-1.6%), որը հետագայում կարող է հասնել 3.5-4.5%-ի: Այս ոլորտին կարող է օժանդակել նաև գյուղատնտեսության ոլորտը: 2015-ին Թեղուտի հանքավայրի շահագործումը և նոր շուկաներ դուրս գալը նույնպես կնպաստի կանխատեսվող տնտեսական աճին: Ի դեպ, 2014-ի վերջին կանխատեսումն արդյունաբերական հատվածում կազմում էր 0.7-1.3%:
Կանխատեսումը շինարարության հատվածում 2015-ի համար վերանայվել է դեպի անկում` 0.5-1.5%, նախկինում` 6.3-7.3%: Կանխատեսվող հորիզոնում, ներդրումային ակտիվության և Ռուսաստանից տրանսֆերտների ծավալների ներհոսքի վերականգնման պայմաններում այս հատվածում կարող է լինել 0.2% աճ, նախկինում` 0-0.5%-ի փոխարեն:
Ծառայությունների ոլորտում կանխատեսումը դանդաղեցվել է, մինչև 0.6-1.6%, նախկինում` 1.6-2%: Սակայն, ներքին պահանջարկի աստիճանաբար վերականգնումը և տուրիզմի ոլորտի ակնկալվող աճը թույլ կտան այս ոլորտում կանխատեսվող հորիզոնը սահմանել` 4-5%, նախկին` 2.5-3% փոխարեն:
Գյուղատնտեսության ոլորտում կանխատեսումը 2015-ին վերանայվել է արագացման կողմը` 6.5-7.5%, նախկին` 3.5-4.5-ի փոխարեն: Դա պայմանավորված է առաջին եռամսյակում արձանագրված բարձր տեմպերով և կլիմայական բարենպաստ պայմաններով: Կանխատեսվող հորիզոնում գյուղատնտեսության ոլորտում աճը կարող է հասնել 5-6%-ի, նախկին` 5-5.5%-ի փոխարեն, ընդ որում, աճի բարձր տեմպերը կարող են պահպանվել նաև միջնաժամկետ հեռանկարում, ինչը պայմանավորված կլինի կառավարության կողմից վերջին տարիներին իրականացվող համալիր միջոցառումներով, կապված ջերմոցային ցանցերի ընդլայնման, ցանքատարածքների ավելացման և բերքատվության բարձրացման հետ:
Հիշեցնենք, որ մի շարք միջազգային ֆինանսական ինստիտուտներ նույնպես վատթարացել են Հայաստանի 2015 թվականի տնտեսական աճի կանխատեսումները: Մասնավորապես, Համաշխարհային բանկ – մինչև 0,8% (մինչ այդ` 3,3%), ԵԱԶԲ - 3,8%, ՎԶԵԲ-ը կանխատեսում է լճացում, Ասիական զարգացման բանկը` 1.6% աճ, Fitch վարկանիշային գործակալությունն ակնկալում մեղմ ռեցեսիա, կապված Ռուսաստանի հետ, իսկ Moody’s գործակալությունը կանխատեսում է 2,3% աճ: Իր հերթին, ՀՀ Կենտրոնական բանկը Հայաստանի տնտեսական աճի տեմպերը 2015 թվականին կանխատեսում է` 0.4% -2%: «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» օրենով երկրի ՀՆԱ-ի իրական աճը նախատեսված է 4.1%, իսկ գնաճը` 4% (+ 1.5%), ՀՆԱ-ի դեֆլյատորը` 3,3%: