Հայաստանի բանկային համակարգի վարկային ներդրումները 2015 թվականի ապրիլին աճել են 0.8%, մայիսի 1-ին կազմելով 2,077 տրլն.դրամ, տարեկան կտրվածքով աճելով 12.8%: Առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի, բանկերի վարկային ներդրումները կազմել են 1,912 տրլն.դրամ:
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի նախնական տվյալների, դրամային վարկավորումն ապրիլին աճել է 1.6%, մինչև 642.1 մլրդ.դրամ կամ ընդհանուր ծավալի 33.6% - ը (առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի), իսկ արտարժույթով վարկերն աճել են 0.7%, մինչև 1.27 տրլն.դրամ կամ 66.4%: Տարեկան կտրվածքով դրամային վարկավորումների ծավալը նվազել է 2%, իսկ արտարժույթով վարկերն աճել են 20%:
Ըստ աղբյուրի, այդ դրամային վարկերի տոկոսադրույքներն ապրիլին կազմել է 17.05%, մարտի` 19.11%-ի և նախորդ տարվա` 15.82%-ի փոխարեն:: ՀՀ դրամի հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 04/30.2015թ.դրությամբ կազմել է 476,42 դրամ/դոլար: