 
Անելիք Բանկն իր ֆիզիկական անձ հաճախորդներին առաջարկում է նոր մատչելի քարտային վարկատեսակ «Պարզ-Արագ Ունիվերսալ», որի դեպքում վարկ կարելի է ստանալ առանց եկամուտը հավաստող փաստաթղթերի և առանց գրավադրման։
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, այս վարկատեսակով մինչև 2,500 ԱՄՆ դոլար կամ եվրո գումարի չափով և մինչև 4 տարի մարման ժամկետով վարկերի տրամադրման ժամանակ չի պահանջվում նաև երաշխավոր։
«Պայմաններն այլ են երաշխավոր ներկայացնող վարկառուների համար`մինչև 3,500 ԱՄՆ դոլար կամ եվրո և մինչև 5 տարի մարման ժամկետ»,- տեղեկացրել է «Անելիք Բանկ» ՓԲԸ Հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը, նշելով, որ Բանկի «Պարզ-Արագ» վարկատեսակները բավական մեծ պահանջարկ ունեն հայկական բանկային շուկայում, իսկ այս վարակատեսակն իր մեջ ներառում է բոլոր այն առավելությունները, որոնք առկա էին Անելիք Բանկի «Պարզ-Արագ Էքստրա» և «Պարզ-Արագ Պրոգրես» վարկատեսակների դեպքում։
«Ավելին, նոր վարկատեսակի դեպքում, առավել մատչելի են դարձել վարկավորման պայմանները և մեծացվել է վարկավորման առավելագույն գումարի չափը»,- ասել է Ա. Մարտիրոսյանն ավելացնելով, որ Անելիք Բանկը շարունակելով իր 25-ամյակի կապակցությամբ պատրաստած անակնկալների շարքը հետագայում ևս նորացնելու է մանրածախ պրոդուկտների տեսականին` դրանց պայմանները դարձնելով ավելի «Պարզ և Արագ»:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի 2015 թվականի ապրիլի 1-ին Անելիք Բանկի ընդհանուր կապիտալը կազմել է 13,9 մլրդ դրամ: Բանկի ակտիվները կազմել են 87,2 մլրդ դրամ, որից ավելի քան 70% -ը եղել են վարկային ներդրումները: Մանրածախ վարկային պորտֆելով բանկը գտնվում է լավագույն տասնյակում, 27,7 մլրդ դրամ ծավալով (պորտֆելի ավելի քան 45% -ը), տարեկան աճը` 86.8%: Սպառողական վարկավորման պորտֆելու նույնպես բանկը լավագույն տասնյակում է: Անելիք Բանկի միակ սեփականատերն է լիբանանյան Credit Bank S.A.L.-ը, որը 2013 թվականի 4-րդ եռամսյակում իր մասնաբաժինը 89,95% -ից հասցրեց մինչև 100%-ի:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` «Հայաստանի բանկերի քարտային բիզնեսում» վերլուծական տեղակագրի, Անելիք Բանկի ակտիվ քարտերի թիվը 2015 թվականի ապրիլի 1-ին կազմել է ավելի քան 47 հազար, որից ավելի քան 20 հազարը – Visa քարտեր են, ավելի քան 19 հազարը - ArCa, իսկ մնացածը, մոտ 7 հազար քարտ, - A MasterCard համակարգի քարտեր են: Պլաստիկ տրանսակցիաների ծավալը 2014-ին կազմել է շուրջ 32 մլրդ դրամ (տարեկան աճը` 60%), որից ավելի քան 89%-ը կազմում բանկոմատային գործարքները (տարեկան աճը`գրեթե 2 անգամ): Անելիք Բանկն առաջինն էր հայաստանյան բանկերի մեջ, որը միաժամանակ սկսեց աշխատել երկու միջազգային` Visa և MasterCard համակարգերի քարտերով, միևնույն ժամանակ, ակտիվորեն թողարկելով և սպասարկելով նաև տեղական ArCa քարտերը: