«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ առաջնային կորպորատիվ արժեկտրոնային դոլարային պարտատոմսերի երեք թողարկումների (բորասյական SWISB1, SWISB2, SWISB3 հապավումներով) մարկետմեյքերն է «Արմենբրոկե ընկերությունը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, այդ կարգավիճակն Արմենբրոկ ընկերությանը տրվել է հունիսի 26-ին, «Նասդաք Օէմեքս Արմենիաե ԲԲԸ կանոնների համաձայն: ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ դոլարային պարտատոմսերի ստեղծողի կարգավիճակում հանդես գալն Արմենբրոք ընկերությանը թույլ կտա մշտապես իրականացնել ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ ՓԲԸ-ի կողմից թողարկված պարտատոմսերի երկկողմանի գնանշումներ «Նասդաք Օէմեքս Արմենիա» ԲԲԸ հարթակում՝ նպաստելով երկրորդային շուկայում վերջիններիս իրացվելիության բարձրացմանը:
Արմսվիսբանկի այդ պարտատոմսերը մայիսի 5-ին ցուցակվել են «Նասդաք Օէմեքս Արմենիա» ԲԲԸ բորսայում և ընդգրկված են բորսայական Abond կատեգորիայի երկրորդային ցուցակում: Պարտատոմսերը կթուլատրվեն հասցեավորված և ՌԵՊՈ-գործարքների իրականացմանը: Առաջին (SWISB1) թողարկմամբ տեղաբաշխվել է 2 մլն. դոլար ծավալով, 7.5% արժեկտրոնային եկամտաբերությամբ և 3 տարի շրջանառությամբ, 2 հազար պարտատոմս: Երկրորդ (SWISB2) թողարկմամբ տեղաբաշխվել է 3 մլն. դոլար ծավալով, 8% արժեկտրոնային եկամտաբերությամբ և 4 տարի շրջանառությամբ, 3 հազար պարտատոմս: Երրորդ (SWISB3) թողարկմամբ տեղաբաշխվել է 5 մլն. դոլար ծավալով, 8.5% արժեկտրոնային եկամտաբերությամբ և 5 տարի շրջանառությամբ, 5 հազար պարտատոմս: Մեկ պարտատոմսի անվանական արժեքը կազմում է 1000 դոլար:
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ դոլարային կորպորատիվ արժեկտրոնային պարտատոմսերի առաջին երկու տրանշերի տեղաբաշխումը տեղի ունեցավ ապրիլի 16-ին, ինչի արդյունքում ներգրավվեց մոտ 5 մլն.դոլար, իսկ այդ պարտատոմսերի համար ներկայացված հայտերի ծավալը նույնպես կազմեց 5 մլն.դոլար: Ավելի ուշ, ապրիլի 27-ին Արմսվիսբանկը տեղաբաշխեց երրորդ տրանշը, 5 մլն.դոլար ծավալով, իսկ ներկայացված հայտերի ընդհանուր ծավալը կազմեց 5.427 մլն.դոլար:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշների, արժեթղթերին ուղղված միջոցների ծավալով Արմսվիսբանկը երրորդն է շուկայում, 2015 թվականի ապրիլի 1-ին արձանագրելով 24.1 մլրդ դրամի ցուցանիշ: Բանկի ակտիվները նույն օրվա դրությամբ կազմել են 74.3 մլրդ դրամ, ընդհանուր կապիտալը` 17.6 մլրդ դրամ, ընդհանուր պարտավորությունները` 56.6 մլրդ դրամ: Բանկը 2015-ի առաջին եռամսյակը եզրափակել է 362,4 մլն դրամ զուտ շահույթով:
Նշենք, որ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը հիմնադրվել է որպես փակ բաժնետիրական ընկերություն 2004թ. հոկտեմբերի 7-ին և ՀՀ ԿԲ-ից ստացել է բանկային գործունեության լիցենզիա 2005թ. փետրվարի 25-ին: Բանկի բաժնետոմսերի 80%-ի սեփականատերն է հանդիսանում Վարդան Սիրմակեսը, ով շվեյցարական ժամացույցների «Ֆրանկ Մյուլլեր Ուոչլանդ» ընկերության հիմնադիրն է, իսկ 20%-ը պատկանում է Վարդան Սիրմակեսի կողմից կառավարվող «ԲԵԼԵԳԻՆԳՍՄԱՉԵՓԻՋ ՋՈՆԳՈ” ՍՊԸ–ին: Բանկը գործունեություն է ծավալում կորպորատիվ և ներդրումային ուղղություններով՝ կիրառելով փրայվիթ բենքինգի տեխնոլոգիաներ: Արմսվիսբանկն արեթղթերի թողարկման, մարկետմեյքերի և դեպոզիտարական ծառայությունների տրամադրման գծով հանդիսանում է Հայաստանի առաջատար բանկը, ինչպես նաև հանդիսանում է արժեթղթերի առաջնային և երկրորդային շուկաների ակտիվ մասնակիցը: Բանկը 2006 թվականից հանդիսանում է կառավարության գործակալը՝ պարտատոմսերի առաջնային շուկայում: 2014 թվականին բանկն առաջնային շուկայում կազմակերպեց թողարկումների 63%-ը: 2013 թվականից բանկը հանդիսանում է հաշվի օպերատոր և կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի անդամ:
Հիշեցնենք, որ «Հայաստանի ֆոնդային բորսան”, որը գործում էև 2001 թվականից, 2007 թվականին վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության, իսկ 2009 թվականի հունվարի 26-ին վերանվանվեց՝ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիաե ԲԲԸ-ի, այն բանից հետո, երբ 2008 թվականի հունվարի 7-ին ОМХ ընկերությունը (ներկայումս՝ NASDAQ OMX) դարձավ Հայկական ֆոնդային բորսայի միակ սեփականատերը: 2009 թվականի հունիսի 5-ից «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա” ԲԲԸ-ն դարձավ Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի միակ սեփականատերը: Հունիսի 29-ի տվյալներով, բորսայում շրջանառվում է ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ (5-րդ, 6-րդ և 8-րդ թողարկման), Շեն Հոլդինգի (7-րդ թողարկման) և ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ (1-ին, 2-րդ և 3-րդ թողարկման) դոլարային պարտատոմսերը: Ընդ որում, նշված բոլոր պարտատոմսերը բորսայում շրջանառվում են Bbond ֆոնդային հարթակում: