Ինեկոբանկը «Արայ» և «Տեխնոլայֆ» խանութների հետ համատեղ ներկայացնում են նոր շահավետ ակցիա Ինեկոբանկի առկա և նոր քարտապանների համար:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, ակցիայի շրջանակներում մինչև օգոստոսի 31-ը ներառյալ Ինեկոբանկի քարտապանները Արայ և Տեխնոլայֆ ընկերությունների վաճառասրահներում անկանխիկ գնումներ կատարելու դեպքում կստանան գումարի վերադարձ օգտագործված գումարի 15%-ի չափով:
Գումարի վերադարձը քարտապանի բանկային հաշվին կփոխանցվի գործարքի օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում: Եվ քանի որ վերադարձված գումարը հաճախորդի համար դիտվում է որպես եկամուտ և, համաձայն «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի, գանձում է եկամտահարկ օրենքով սահմանված չափով:
Ակցիայի վերաբերյալ մանրամասն տեղեկություններին կարողելի է ծանոթանալ Ինեկոբանկի և ընկերությունների պաշտոնական կայքերում` www.inecobank.am, www.aray.am և www.technolife.am:
Նշենք, որ Արայ և Տեխնոլայֆ ընկերությունները մասնագիտանում են տնային և գրասենյակային տեխնիկլայի վաճառքի ոլորտում (կենցաղտեխնիկա, աուդիո- և վիդեո-սարքավորումներ, ֆոտո- և վիդեո-տեխնիկա, հեռախոսներ, համակարգիչներ և աքսեսուարներ): Արայ ընկերությունը հիմնադրավել է 1988 թվականին: Այսօր ընկերությունը Հայաստանից բացի աշխարհագրորեն տեղակայված է նաև ԱՄԷ-ում և Վրաստանում: Միայն Հայստանում ընկերությունն ունի վաճառքի 8 սրահ, այդ թվում, 6-ը` Երևանում, իսկ 2-ը` Գյումրիում և Վանաձորում, ընդ որում, Երևանի մասնաճյուղերից մեկը մասնագիտանում է միայն LG ապրանքանիշի վաճառքով: Ընկերությունն իր համագործակցությոնը պաշտոնապես գրանցել է հետևյալ ապրանքանիշերի հետ ` LG, Smeg, Apple, Electrolux, Zanussi, AEG, Vestel, Delonghi, Faber, Supra, Hama, Scarlett, Carrera, Babyliss, Cuisinart, Gefest, Polaris, Unold, Graef, Carino: Տեխնոլայֆ ընկերությունն իր գործունեությունն սկսել է 2011 թվականից, էլեկտրոնիկայի հիպերմարկետի բացումով: Ներկայացնում է համաշխարհային ավելի քան 50 հանրահայտ ապրանքանիշերի: Արայ և Տեխնոլայֆ ընկերությունները պարբերաար անց են կացնում խաղարկություններ, հայտարարում ապրանքների ձեռքբերման գրավիչ պայմաների մասին: Բանկերի հետ այս ընկերությունների սերտ համագործակցությունը գնորդներին հնարավորոթյուն է տալիս ոչ միայն ապրանքը գնել վճարման հետաձգումով, այլ նաև շահավետ գնումներ կատարել զանազան ակցիենարի շրջանակներում:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` «Հայկականբանկերը քարտայինբիզնեսում» վերլուծականտեղեկագրի, Ինեկոբանկըթողարկում ևսպասարկում է ինչպես տեղականArCa քարտեր, այնպս էլ միջազգայինVisa ևMasterCard համակարգերի քարտեր: 2015 թվականի ապրիլի1-ի դրությամբ բանկի ակտիվքարտերիթիվը հասել է 78 հազարի, որից մոտ36 հազարը կազմում են ArCa քարտերը, ավելիքան26 հազարը`MasterCard ևմոտ16 հազարը` Visa քարտերը: Տարեկանկտրվածքովբանկի ակտիվ քարտերի թիվն ավելացել է 42% -ով, ապահովելով դիրքերըլավագույնտասնյակում: Բանկի պլաստիկ գործարքներիծավալը2014-ին աճել է 27%, մինչև գրեթե40 մլրդդրամ, ընդ որում, աճըհիմնականումպայմանավորվածէր բանկոմատներիգործարքներով, որոնցմասնաբաժինըպլաստիկ գոփրծարքների ընդհանուրծավալումհասնումէ 63%-ի: ԻՆԵԿՈԲԱՆԿՆ իր հաճախորդներինառաջարկումէհետաքրքիրքարտայինպրոդուկտներ`Priority Card – մի շարք VIP-առավելություններով, ապահովագրական «Ավտոքարտ» քարտերը, «Ապառիկ+» դեբետայինևվարկայինքարտերը, Ինչպես նաև ArCa Lombard ևMasterCard Shopping քարտերը:Ներկայումբանկնունի33 բանկոմատև1116 սեփական POS- տերմինալ, ընդ որում, վերջիններից թվթվ գտնվում է առաջատարնրի եռյակում:
Հիշեցնենք, որ«ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ-ն հիմնադրվելէ1996 թվականին և հանդիսանում է Հայաստանի բանկային շուկայի դինամկկ զարգացոսղ բանկերից մեկը: Բանկի մեծամասնությունըբաժնետերերնեն`ԱվետիսԲաբլոյանը- 35,23% մասնաբաժնով, ԿարենՍաֆարյանը- 30.34%, KfW բանկային խմբի անդամ -Deutsche Investitions-und Entwicklunsgesellschaft mbH (DEG) - 12,58% ևՄիջազգայինֆինանսականկորպորացիան(IFC) - 9.32%: Բանկի ընդհանուրկապիտալը2015-ի ապրիլի1-ին կազմելէ27.1 մլրդդրամ, ակտիվները` 150.3 մլրդդրամ, վարկայիններդրումները` 104.7 մլրդդրամ, ընդհանուրպարտավորությունները` 123.2 մլրդդրամ, որից40,6 մլրդ.դրամը – հաճախորդների հանդեպ պարտավորություններն են (այդթվում, մոտ79% - ֆիզիկականանձանցհանդեպ պարտավորությունները): 2015 թվականի առաջին եռամսյակը Բանկը եզրափակել է 1 010 մլրդ.դրամ շահույթով, այդ ցուցանիշով զբաղեցնելով 3-րդ տեղը, իսկ արդյունավտության գործակիցներով (ROA ևROE) – առաջատարը շուկայում: