ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԸ փորձում է բաժնետոմսերի բաց թողարկման միջոցով համալրել կապիտալը, բայց մինչև 30 մլրդ.դրամի նվազագույն նորմատիվը, որը պետք է հմաալրվի մինչև 2017 թվականը, առայժմ չի բավականացնում 18 մլրդ.դրամ: 2015 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Հայէկոնոմբանկի ընդհանուր կապիտալը կազմել է 11 մլրդ.դրամ, նորմատիվային ընդհանուր կապիտալը` 9.4 մլրդ.դրամ, կանոնադրական կապիտալը` 2.3 մլրդ.դրամ:
Ս.թ. հունիսի 3-ից սկսած «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ հասարակ (սովորական) բաժնետոմսերի 12-րդթողարկման բաց բաժանորդագրության ընթացքում թողարկված 416,670 բաժնետոմսերից արդեն տեղբաշխվել է 91,668 հատ բաժնետոմս, որը կազմում է 1,100,016,000.00 ՀՀ դրամ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, տեղաբաշխած բաժնետոմսերը ձեռք են բերվել բազմաթիվ ներդրողների կողմից, իսկ բաժնետոմսերի բաց բաժանորդագրությունը շարունակվելու է մինչև 30.12.2015թ.:
2015-ի առաջին կիսամյակում Էկոնոմբանկն արդեն հասցրել է 2 անգամ կպիտալացվել: Մարտին բանկի հիմնական բաժնետերերից մեկը` Էդուարդ Սուքիասյանը ներդրեց 1.2 մլրդ.դրամ, երկարաժամկետ սուբօրդինացված վարկի տեսքով, իսկ ապրիլի կեսերին կապիտալը համլրվեց 3.6 մլրդ.դրամով, հիմնական բաժնետերեր` Խաչատուր և Սարիբեկ Սուքիասյանների կողմից: Միևնույն ժամանակ, 5 տարով երկարաձգվեց նաև ՎԶԵԲ հետ պայմանագիրը, որը հանդիսանում է, որի մասնակցությունը բանկի կապիտալում կազմում է 25%+1 բաժնետոմս:
2015-ի ապրիլի 1-ի տվյալներով, Հայէկենեմբանկի մեծամասնական բաժնետերերն են` ՎԶԵԲ- 20%, Սարիբեկ Սուքիասյան - 22.6%, Խաչատուր Սուքիասյան - 19.5%, Ռոբերտ Սուքիասյան - 15,3% և Էդուարդ Սուքիասյան - 2.1%: Բանկի բաժնետերերի ընդհանուր թիվը նույն ամսաթվով կազմել է 1425 հոգի, այդ թվում, 20 ոչ ռեզիդենտ 32.4% մասնաբաժնով: Բանկի բաժնետերերի կազմում կան 1157 ֆիզիկական անձինք, որոնց ընդհանուր մասնաբաժինը կազմում է 70,63%: Բանկի ընդհանուր կապիտալի կառուցվածքում կանոնադրական կապիտալը կազմում է 21%, կուտակված շահույթը` 28%: Սկասծ 1992-ից մինչև 2011 թ. բանկն ամեն տարի, բացառությամբ 1995 թ., բանկը վճարում է շահաբաժինները, չնայած, որ այդ շրջանում շահութաբաժնի չափը բազմիցս նվազել է: 2012 թ-ից, բանկի բաժնետերերը նախընտրեցին շահաբաժիններն ուղղել բանկի զարգացմանը:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության`Հայաստանի բանկերի Ռենկինգի, 2015-ի ապրիլի 1-ին Հայէկոնոմբանկի ակտիվները կազմել են 87.4 մլրդ դրամ, վարկային ներդրումները`50.4 մլրդ դրամ, ընդհանուր պարտավորությունները`76.5 մլրդ դրամ, պարտավորությունները բանկերի և այլ կազմակերպությունների հանդեպ` 17.1 մլրդ դրամ, հաճախորդների հանդեպ պարտավորություններ` 48.2 մլրդ դրամ: Բանկի կուտակված շահույթը
Տարեկան կտրվածքով աճել է 31.4%: 2015-ի առաջին եռամսյակը բանկը եզրափակել է 57.1 մլն դրամ վնասով, նվազեցնելով բալանսի այդ հոդվածը 2 անգամ, իսկ մեկ տարվում`3 անգամ: