Չնայած Հայաստանում ցեմենտի երկու խոշոր գործարանների առկայությանը` 2014 թվականին երկիրը 2,5 անգամ կրճատել է ցեմենտի արտահանումը և 2,2 անգամ ավելացրել դրա ներմուծումը: ՀՀ մաքսային ծառայության տվյալների համաձայն, նախորդ տարի Հայաստանն արտահանել է 73 հազար տոննա ցեմենտ` 2013 թվականի 185.2 հազար տոննայի դիմաց: Ընդ որում, արտահանված ցեմենտի մաքսային արժեքը նվազել է 2013 թվականի 11.8 մլն դոլարից մինչև 4.6 մլն դոլար` 2014 թվականին (2,6 անգամ անկում):
Նշենք, 2013 թվականին ցեմենտի արտահանումն ավելացել է 36%-ով, սակայն, ընդսմին, ներմուծումն ավելացել է գրեթե 2 անգամ: Ընդ որում ատահանման բարձր դրական դինամիկիա է դիտվել դեռ 2012 թվականից (39% աճ): Ինչպես ԱրԻնֆո-ի թղթակցին հաղորդել են Էկոնոմիկայի նախարարությունում, 2014 թվականին ցեմենտի արտահանման կտրուկ անկումը պայմանավորված էր Վրաստանի Ռուսթավի քաղաքում նոր գործարանի շահագործմամբ, քանի որ մինչև այդ հենց Վրաստանն էր հայկական ցեմենտի իրացման հիմնական շուկան: Այժմ արդեն Վրաստանում աշխատում է HeidelbergCement խմբի 3 գործարան և այդ ֆիրմայի 4 ձեռնարկություն, որոնք արտադրում են երկաթ-բետոնե կոնստրուկցիաներ:
Մաքսային ծառայության տվյաների համաձայն, Հայաստան ցեմենտ է ներմուծվում հիմնականում, Իրանից (98%): 2014 թվականին հանրապետություն է ներմուծվել 1.2 մլն դոլարի 7.5 հազար տոննա ցեմենտ` 2013 թվականին 615.2 հազար դոլարի 3.4 հազար տոննայի դիմաց: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2014 թվականին Հայաստանում ցեմենտի արտադրությունը կրճատվել է ընդամենը 0,9%-ով, 2013 թվականին` 1,5%-ով, 2012 թվականին 3,6% աճի դիմաց: Նաև նշենք, որ վիճակագրական տվյալների համաձայկն, 2014 թվականին Հայաստանի շինարարության ճյուղը 4,3% անկում է ունեցել, բացարձակ թվերով շինարարության հատվածի ծավալը կազմել է 433.2 մլրդ դրամ: 2015 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի շինարարության ոլորտը փորք-ինչ աճել է` 0.4%-ով:
Հայաստանում կա երկու ցեմենտի գործարան` «Արարատցեմենտըե և «Միկա-ցեմենտըե: ԱրմԻնֆո-ի տվյալներով, «Միկա Ltdե ընկերությունների խմբի սնանկացումից հետո խոշոր գործարար Միխայիլ Բաղդասարովին պատկանող «Միկա-ցեմենտըե պարտքի դիմաց անցել է «ՎՏԲ Հայաստանե բանկի հավատարմագրային կառավարմանը: «Արարատցեմենտըե պատկանում է մեկ այլ խոշոր օլիգարխի` Գագիկ Ծառուկյանին: