«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանըե պարգեւատրել է առեւտրի ֆինանսավորման գծով իր լավագույն 5 հաճախորդներին՝ «Գլաս Ուորլդ Քամփնիինե, «Գոլդս Ֆիտնեսինե, ՄԱՊ-ին, «Շեն հոլդինգինե և «Յուքոմինե: Պարգևատրման արարողությունը կայացել է հուլիսի 8-ին բանկի գլխամասային գրասենյակում:
«Գլաս Ուորլդ Քամփնիե ընկերությունը, որն արտադրում է ապակե տարաներ և հախճապակյա իրեր, արժանացել է միջազգային առեւտրի մրցանակին: Նորարարական առեւտրի մրցանակի է արժանացել «Գոլդս Ֆիտնեսե ՍՊԸ -ն՝ առողջ ապրելակերպը Հայաստանում խթանելու համար: Հայկական կոնյակներ, գինիներ, տոմատի մածուկ, պահածոներ արտադրող ՄԱՊ ընկերությունը հաղթող է ճանաչվել «Լավագույն նորեկ հաճախորդե անվանակարգում: «Շեն հոլդինգնե (շինանյութերի արտադրություն, ներմուծում և վաճառք) արժանացել է գլխավոր գործադիր տնօրենի հատուկ մրցանակին՝ բանկի հետ բազմամյա աշխատանքային փորձի, առավելագույն նվիրվածության եւ առեւտրի ֆինանսավորման ծառայությունների լայնածավալ օգտագործման համար, իսկ «Գրան Պրինե հանձնվել է «Յուքոմե ընկերությանը (տրամադրում է հեռահաղորդակցության ծառայություններ):
Ինչպես այդ առնչությամբ հրավիրված մամուլի ասուլիսում հաղորդել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանիե գլխավոր գործադիր տնօրեն Թիես Քլեմենցը, բանկի կողմից արդեն 6-րդ տարին անընդմեջ շնորհվող մրցանակները մատնանշում են առևտրի ֆինանսավորման շուկայի առաջատար կազմակերպություններին: «HSBC-ի լայն աշխարհագրական սփռվածությունն «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանինե թույլ է տալիս առևտրի ֆինանսավորման ծառայություններ տրամադրել իր հաճախորդներին աշխարհի ավելի քան 60 երկրներում` 5800 մասնագետների միջոցով: Այդպիսի աշխարհագրական ընդգրկումն ապահովում է բանկի մատչելիության բարձր մակարդակ` միջազգային առևտրի 85%-ը: Համաշխարհային մասշտաբով HSBC-ին յուրաքանչյուր րոպե իրականացնում է 1 մլն դոլարի առեւտրային գործարքներե, - նշել է Թիես Քլեմենցը:
«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանիե առեւտրավարկային դեպարտամենտի տնօրեն Արամ Փինաջյանն իր հերթին հավելել է, որ հաղթած ընկերություններն ընտրվել են միջազգային առեւտրի ոլորտում ցուցաբերած իրենց նորարարական մոտեցումների, ակտիվ գործունեության եւ գրանցած զգալի հաջողությունների համար:
Բանկի տվյալներով, առևտրի ֆինանսավորման գործառնությունների ծավալը 2014 թվականին ավելացել է 35%-ով` հասնելով 32 մլրդ դրամի: 2014 թվականի տվյալներով «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստաննե ընդգրկում է Հայաստանում առևտրի ֆինանսավորումից ստացվող միագումար եկամուտի 37%-ը (աղբյուրը` SWIFT վիճակագրություն): Այդ եկամուտների աճը 2014 թվականին 2013 թվականի համեմատ կազմել է 51%` դառնալով աննախադեպ ֆինանսական արդյունք «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանիե պատմության ընթացքում: Երևանի իր 10 մասնաճյուղերի միջոցով բանկն սպասարկում է 36 հազար հաճախորդի:
ԱրմԻնֆո ԼԳ պատրաստած Հայաստանի բանկերի վարկանիշի համաձայն, «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանիե ակտիվները 2015 թվականի ապրիլի 1-ի դրությամբ հասել են 286.1 մլրդ դրամի, որոնց կառուցվածքում վարկային ներդրումները գերազանցել են 184 մլրդ դրամը: Բանկի վարկային պորտֆելում ակրեդիտիվներին և երաշխիքներին բաժին է ընկնում շուրջ 7% կամ 11.5 մլրդ դրամ: Ըստ կորպորատիվ վարկավորման բանկն առաջատարների եռյակում է` ապրիլի 1-ի դրությամբ ապահովելով 150.6 մլրդ դրամ ծավալ կամ բանկի վարկային պորտֆելի 82%-ը: Ճյուղային կտրվածքով բանկի կողմից Հայաստանի տնտեսության վարկավորումը կենտրոնացած է, հիմնականում, արդյունաբերության վրա` 32%, առևտրի` 20,4% և շինարարության վրա 8,6%: ՓՄՁ բաժինը բանկի վարկային պորտֆելում կազմում է 28,9%, և ըստ բացարձակ մեծության պահպանվում է դիրքը առաջին 10-նյակում: 2015 թվականի առաջին եռամսյանկը բանկն ավարտել է առաջատար զուտ շահույթով` 1.7 մլրդ դրամ: «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանըե Հայաստանում գործում է 1996 թվականից, ի սկզբանե Midland Armenia Bank անվան տակ` վերանվնավելով 1999 թվականին: Որպես բանկի բաժնետերեր հանդես են գալիս HSBC Europe B.V.` կապիտալում 70% բաժնեմասով, և Wings Establishment` 30%: