Երևանում բացվել է «Ուրբան լոգիստիկ Սերվիսիսե ժամանակակից, բարձրորակ ու բազմաֆունկցիոնալ լոգիստիկ կենտրոնը, որի ֆինանսավորումն իրականացրել է «ՎՏԲ-Հայաստան Բանկըե:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին «ՎՏԲ-Հայաստան Բանկիե գովազդի և հասարակայնության հետ կապերի բաժնից, «Ուրբան լոգիստիկ սերվիսիսե-ը Կովկասում նման կարգի խոշորագույն լոգիստիկ օպերատոր է և Հայաստանում 3PL ձևաչափի` A դասի միակ օպերատորը համաշխարհային չափանիշներին համապատասխան պահպանման պայմաններով ու ենթակառուցվածքներով, որն առաջարկում է մի շարք ծառայություններ` պահեստային տարածքի տրամադրում, ապրանքի պահպանում, փոխադրում և բեռնաթափում, փոխադրման և առաքման ռեգիստրի կառավարում, փաթեթավորում և մակնշում, մաքսային ձևակերպում, ապրանքի առաքում հաճախորդի կողմից նշված վայր և այլն:
Հաշվի առնելով համալիրի կողմից տրամադրվող ծառայությունների բազմազանությունը` համալիրի հաճախորդները հայկական և միջազգային ընկերություններ են, որոնք տարբեր տեսակի բիզնես-գործունեություն են ծավալում:
Պահեստային հանալիրը համապատասխանում է բոլոր միջազգային չափանիշներին, աշխատում է շուրջօրյա և տալիս է հնարավորություն կատարելու ապրանքի հաշվեկշռի հարցում, տրամադրում է անձնական կոորդինատոր ունենալու, ինտերնետի միջոցով ցանկացած պահի նոր հարցում կատարելու, հաշիվների ստացման հնարավորություն, ինչպես նաև ապահովում է բարձրակարգ վերահսկման տեխնոլոգիական համակարգով: Տարածքում տեղակայված են դարակաշարեր, և այն հարմար է տարբեր տեսակի ապրանքի ու բեռների համար:
«ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկե ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: